
ԱրմԻնֆո.Հայաստանի սպառողական շուկայում 2026թ. օգոստոսին՝ 2025թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 4.4% գնաճ (մեկ տարի առաջվա 3.6% գնաճի դիմաց), որը պայմանավորված է, հիմնականում, սննդամթերքի թանկացմամբ: 2026թ. 8 ամիսների ընթացքում գնաճը ձևավորվել է 1,9% մակարդակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,8% գնաճի դիմաց), ինչն առավելապես բխել է ծառայությունների շարունակող թանկացումից և, մասամբ, սննդամթերքի թանկացումից։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն ս. թ. օգոստոսին արձանագրվել է 0,2% գնաճ (ինչպես մեկ տարի առաջ նույն ամսին), որը պայմանավորված է ծառայությունների ավելի նկատելի 1,3% թանկացմամբ (քան մեկ տարի առաջ ՝ 0,3%) և ոչ պարենային ապրանքների գների պահպանված 0,4% աճով ՝ սննդամթերքի սեզոնային 0,8% էժանացման դեպքում (2025թ. օգոստոսի գների անփոփոխության դիմաց)։
Ս.թ. 8 ամիսների ընթացքում գնաճը, հիմնականում, պայմանավորված էր ծառայությունների շարունակական 2,7% թանկացմամբ և սննդամթերքի ու ոչ պարենային ապրանքների գների աճով,ՙ համապատասխանաբար՝ 1,6% և 1,2%, մինչդեռ, մեկ տարի առաջ 8 ամիսների ընթացքում արձանագրվել էր ավելի ցածր գնաճ՝ պարենային/ոչ պարենային ապրանքների 0,2 - 0,4% էժանացման և ծառայությունների 2,9% ավելի նկատելի թանկացման ֆոնին:
2026թ. հունվար-օգոստոսին՝ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատարձանագրվել է 4.5% գնաճ ՝ նախորդ տարվա 3.2% գնաճի դիմաց: Ընդ որում, սննդամթերքը թանկացել է 7,4% - ով, ծառայությունները՝ 2,6% - ով, և սկսել են թանկանալ ոչ պարենային ապրանքները՝ 1,7% - ով, մինչդեռ, մեկ տարի առաջ սննդամթերքը թանկացել է 5,1% - ով, ծառայությունները թանկացել են 3% - ով, իսկ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,4% - ով:
2026թ.օգոստոսին՝ 2025թ. օգոստոսի համեմատ 4,4% գնաճը բխել է սննդամթերքի 6,6% ավելի նկատելի թանկացումից, մինչև 2,4% արագացած ոչ պարենային ապրանքների գների աճից ՝ ծառայությունների սակագների բարձրացման մինչև 2,8% թուլացման դեպքում, մինչդեռ, մեկ տարի առաջ ՝ 2025թ. օգոստոսին՝ 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել էր ավելի ցածր 3,6% գնաճ, որը պայմանավորված էր սննդամթերքի 5% և ծառայությունների 3,2% թանկացմամբ՝ ոչ պարենային ապրանքների գների պակաս նկատելի 1.1% աճի դեպքում։
Սննդամթերքից տարեկան կտրվածքով (2026թ. օգոստոսին՝ 2025թ. օգոստոսի համեմատ) առավել էականորեն թանկացել են հավկիթը՝ 27,4% - ով, տավարի միսը՝ 22,6% - ով, կակաոն՝ 18,2% - ով, ոչխարի միսը՝ 15,5% - ով, հաճարը (ձավար)՝ 12,6% - ով, մրգերը՝ 10,5% - ով, հնդկաձավարը ՝ 10,1% - ով, թթվասերը և արևածաղկի ձեթը՝ 8,8% - ով, կաթը՝ 8,1% - ով, պանիրն ու կաթնաշոռը՝ 7.2% - ով, մակարոնը՝ 6,8% - ով, շոկոլադը՝ 6,3% - ով, թեյն ու սուրճը՝ 5,9-5,4% - ով, թռչնի միսը՝ 3.3% - ով, ալյուրը՝ 3.1% - ով: Շատ ավելի համեստ են թանկացել շաքարավազը՝ 2,3 տոկոսով, հացը՝ 1,9 տոկոսով, ոլոռը՝ 1,6 տոկոսով, բանջարեղենը՝ ընդամենը 0,4 տոկոսով, եւ խոզի միսը՝ 0,1% - ով: Սննդամթերքից էժանացել են իշխանը՝ 12.7% - ով, բրինձը ՝ 4.7% - ով, լոբին և ոսպը՝ 4.5-3.2% - ով, և կարագը՝ 2% - ով:
Մրգերից տարեկան կտրվածքով զգալիորեն թանկացել են ծիրանը՝ 41.5% - ով, խաղողը ՝ 34.2% - ով, մանդարինը ՝ 22.7% - ով, դեղձը ՝ 21% - ով, բանանը՝ 18.1% - ով, խնձորը՝ 15.4% - ով, իսկ էժանացել են միայն նարինջը և ելակը, համապատասխանաբար, 14% - ով և 6.6% - ով: Իսկ բանջարեղենից առավել զգալիորեն թանկացել են կաղամբը ՝ 50,2 %-ով, կանաչին՝ 27,3 %-ով, սմբուկը՝ 21 %-ով եւ կանաչ լոբին ՝ 14,1 %-ով, իսկ էժանացել են միայն վարունգը, գազարը, սխտորը, կարտոֆիլն ու լոլիկը, համապատասխանաբար, 19,1%-ով, 17,3%-ով, 13,7%-ով, 12,5%-ով եւ 2.7%-ով:
Ծխախոտը թանկացել է տարեկան 7 %-ով՝ նախորդ տարվա 8,2 % աճի դիմաց ։ Ալկոհոլային խմիչքներից տարեկան կտրվածքով առավել նկատելիորեն թանկացել է օղին՝ 11% - ով, իսկ գարեջուրն ու գինին թանկացել են ավելի համեստ, համապատասխանաբար, 4,2% - ով և 0,9% - ով, մինչդեռ, մեկ տարի առաջ գարեջուրն ու գինին թանկացել էին գրեթե նույնքան՝ 2,4% - ով և 2,9% - ով, իսկ օղին թանկացել էր ավելի քիչ արտահայտված ՝ 4,8% - ով ։ Շշալցված հանքային ջուրը տարեկան կտրվածքով թանկացել է 3,5%-ով (մեկ տարի առաջվա 2,8% աճի դիմաց)։ Ոչ պարենային ապրանքների շուկայում արագացել է ոսկերչական իրերի տարեկան գնաճը ՝ 23,7% - ից մինչև 25,3%, կահույքինը՝ 0,2% - ից մինչև 1,1%, կոշիկինը՝ 1,3% - ից մինչև 3%, մեկանգամյա օգտագործման կենցաղային ապրանքներինը՝ 4% - ից մինչև 5%: Հագուստը սկսել է թանկանալ՝ 3,8 տոկոսով (մեկ տարի առաջ 0,6 տոկոսով էժանանացման դիմաց)։ Դանդաղել է բուժսարքավորումների գների տարեկան աճը՝ 5,4 - ից մինչև 1,5%, մեծ ու փոքր կենցաղային էլեկտրական սարքերի գների աճը՝ 4,1 - 5,9%-ից մինչև 0,4-0,9%: Ընդ որում, արագացել է այգեգործական գույքի գների տարեկան անկումը՝ 8,8% - ից մինչեւ 12,6%։ Սկսել է էժանանալ դեղորայքը ՝ 0,1 տոկոսով (նախորդ տարվա 4,4 տոկոս գնաճի դիմաց), սպասքը և խոհանոցային իրերը՝ 0,9 տոկոսով (նախորդ տարվա 0,2 տոկոս գնաճի դիմաց)։
Բենզինն ու դիզվառելիքը տարեկան կտրվածքով (2026թ. օգոստոսին՝ 2025թ. օգոստոսի համեմատ) թանկացել են, համապատասխանաբար, 11,7% - ով և 25% - ով, մինչդեռ, մեկ տարի առաջ գրանցվել էր բենզինի 2,9% և դիզվառելիքի 2,4% գնանկում։ Հեղուկ ածխաջրածինները (բութան, պրոպան և այլն) թանկացել են տարեկան 23,6% - ով։
Ինչ վերաբերում է ծառայություններին, ապա սակագների տարեկան զգալի աճ է գրանցվել ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով ՝ 14% - ով (Մեկ տարի առաջվա 6,6% - ի դիմաց), աճել են նաեւ հյուրանոցային բիզնեսում ծառայությունների սակագները՝ 2,7% - ից մինչև 6,6%: Ավելի արտահայտված, քան մեկ տարի առաջ, թանկացել են բժշկական ծառայությունները՝ 5,3 - 7,1%-ով (մեկ տարի առաջվա 2,3-3,2% - ի դիմաց), և բժիշկների խորհրդատվությունը՝ 9,3% - ով (մեկ տարի առաջվա 7,1% - ի դիմաց), մինչդեռ, ատամնաբուժական կլինիկաների ծառայությունների գները շարունակել են աաճել ավելի զոուսպ՝ 2,2% - ով (մեկ տարի առաջվա 5,3% - ի դիմաց): Խիստ դանդաղել է հանգստի կազմակերպման համալիր սպասարկման ոլորտում ծառայությունների սակագների աճը՝ 14,3% - ից մինչև 7,2%, ինչպես նաև վարսահարդարման և ՍՊԱ սրահների ծառայությունների սակագները՝ 11,5% - ից մինչև 3,7%:
Օգոստոսի տարեկան 0.2% գնաճն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 0.4% արժևորմամբ, ինչը դիտվել է նաև մեկ տարի առաջ՝ 0.2% գնաճ և դոլարի նկատմամբ դրամի 0.2% արժևորում: Մասնավորապես, դրամը 2026 թվականի օգոստոսին արժևորվել է մինչև 365,5 դրամ/1դոլար՝ 2025 թվականի օգոստոսի 383,2 դրամ/1 դոլարի դիմաց։
Նշենք, որ 2025 թվականից սկսած գնաճի թիրախավորված նշաձողը սահմանվել է 3% ՝ + / - 1 տ.կ. թույլատրելի շեղումների միջակայքով (նախկին 4%-ի դիմաց՝ + / - 1,5 տ. կ.):