Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026 17:43
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը՝ ներառյալ, դոլարով գործարքներ ավելի ակտիվ են իրականացվել, քան՝ ռուբլով

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը՝ ներառյալ, դոլարով գործարքներ ավելի ակտիվ են իրականացվել, քան՝ ռուբլով

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 31-ից  մինչեւ սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքներ ավելի ակտիվ են իրականացվել, քան՝ ռուբլով: Դրա հետ մեկտեղ, դադարել են իրականացվել եվրոյով գործարքներ։ Մասնավորապես, դոլարովն գործարքներ իրականացվել են նույն ծավալով, ինչ՝ մեկ շաբաթ առաջ, իսկ ռուբլով գործարքների թրենդը 24% աճից շրջադարձ է կատարել  դեպի 47% անկում։ Այդուհանդերձ, ռուբլով գործարքների շաբաթական ծավալը պահպանել է գերակայությունը դոլարային գործարքների նկատմամբ, սակայն խզումը խիստ նվազել է՝ 3 անգամից մինչեւ 1,4 անգամ։

 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (31.08-04.09.26 ' 24.08.26 - 28.08.26-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի թրենդն սկսել է աճել, եվրոյով գործարքներում առքի աճն ուղեկցվել է վաճառքի աճի աննշան դանդաղմամբ, իսկ ռուբլով գործարքներում առքի անկման աննշան դանդաղումն ուղեկցվել Է վաճառքի անկմամբ:

 

Արդյունքում՝ օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը դրամը "սառել է" դոլարի նկատմամբ 363,3 դրամ/1 դոլարի մակարդակում, շարունակելով ամրապնդվել ինչպես է եվրոյի նկատմամբ՝ 421,8-ից մինչև 420,8 դրամ/1 եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ՝  4,09-ից մինչև 4,07 դրամ/1 ռուբլի։ Մեկ տարի առաջ՝ 2025թ. սեպտեմբերի 4-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 382,5 դրամ/1 դոլար, եվրոյի նկատմամբ՝ 443,5 դրամ/1 եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,68 դրամ/1 ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 5%-ով, 5%-ով և 13%-ով։