Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026 19:42
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտաքին առևտրում 2026թ. օգոստոսի դրությամբ ԵՄ բաժինն աճել է մինչև 19%, իսկ ԵԱՏՄ-ինը՝ կրճատվել է մինչև 29%

Հայաստանի արտաքին առևտրում 2026թ. օգոստոսի դրությամբ ԵՄ բաժինն աճել է մինչև 19%, իսկ ԵԱՏՄ-ինը՝ կրճատվել է մինչև 29%

Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում ԵՄ-ի բաժինը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է մինչև 19% (մեկ տարի առաջվա 12,3% - ից), իսկ ԵԱՏՄ-ի բաժինը նվազել է մինչև 29% (մեկ տարի առաջվա 36,1% - ից)։

Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ԵՄ հետ առևտրաշրջանառության ծավալի տարեկան աճն արագացել է 9,6%-ից մինչև 57,2% ՝ հասնելով 2,2 մլրդ դոլարի, իսկ ԵԱՏՄ-ի հետ՝ դանդաղել է 51%-ից մինչև 18,4%՝ կազմելով 3,3 մլրդ դոլար։ Ընդ որում, ԵԱՏՄ երկրների շրջանում ծավալների անկում է արձանագրվում միայն ՌԴ-ի մոտ, մինչդեռ, ԵՄ երկրների մեծ մասը ՝ Գերմանիան, Բուլղարիան, Իտալիան, Ֆրանսիան, Բելգիան, Լեհաստանը, Իսպանիան, Ավստրիան, Լիտվան, Չեխիան, Կիպրոսը, Սլովակիան, Դանիան, Հունաստանը, Շվեդիան և Պորտուգալիան, նախընտրել են ավելացնել ծավալները, և նրանցից շատերը՝ զգալիորեն։

Մասնավորապես, արտահանման կառուցվածքում ավելացել է ինչպես ԵԱՏՄ-ի բաժնեմասը՝ 38,3%-ից հասնելով 38,6%-ի (ՌԴ-ի բաժնեմասի չնչին փոփոխությամբ՝ 35,7%-ից մինչև 35,6%), այնպես էլ ԵՄ-ի բաժնեմասը՝ 7,9%-ից հասնելով 14,7%-ի, մինչդեռ ներմուծման մեջ ԵԱՏՄ-ի բաժնեմասը նվազել է 34,7%-ից մինչև 23,8% (ՌԴ-ի պատճառով՝ 33,9%-ից մինչև 22,4%), իսկ ԵՄ-ի բաժնեմասն աճել է 15,1%-ից մինչև 21,3%: Առաջատար հնգյակը ներկայացնող մյուս երկրների բաժնային ընդգրկվածությունը փոփոխվել է հետևյալ կերպ. Չինաստանն ավելացրել է իր բաժնեմասը արտահանման մեջ 8,3%-ից մինչև 16,2% և ներմուծման մեջ պահպանել այն 15,4% մակարդակում. ԱՄԷ-ն կտրուկ կրճատել է բաժնեմասը արտահանման մեջ 28,2%-ից մինչև 8,1% և էլ ավելի է նվազեցրել առանց այն էլ չնչին բաժնեմասը ներմուծման մեջ՝ 0,6%-ից մինչև 0,4%. Գերմանիան ավելացրել է իր բաժնեմասը թե՛ արտահանման մեջ՝ 1,4%-ից մինչև 1,6%, և թե՛ ներմուծման մեջ՝ 2,9%-ից մինչև 3,6%. Բուլղարիան ավելի զգալիորեն ավելացրել է բաժնեմասը արտահանման մեջ՝ 0,7%-ից մինչև 4,5%, քան ներմուծման մեջ՝ 0,2%-ից մինչև 0,7%. ԱՄՆ-ն շարունակում է մեծացնել բաժնեմասը ներմուծման մեջ՝ 2,7%-ից հասնելով 3,6%-ի՝ արտահանման մեջ այն փոքր-ինչ կրճատելով 0,7%-ից մինչև 0,6%. Իրաքն ավելացրել է բաժնեմասը արտահանման մեջ 4,6%-ից մինչև 5,1%՝ ներմուծման մեջ ունենալով չնչին 0,02%. Իրանը նվազեցրել է բաժնեմասը ներմուծման մեջ 5,2%-ից մինչև 5,1%՝ փոքր-ինչ ավելացնելով բաժնեմասը արտահանման մեջ՝ 1,2%-ից մինչև 1,3%:

Ըստ արտահանման՝ TOP-5-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրաքը և Բուլղարիան՝ 2,8 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով, իսկ ըստ ներմուծման՝ առաջատար հնգյակը ներկայացնում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Գերմանիան և ԱՄՆ-ն՝ 2,99 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Ռուսաստանի և ԱՄԷ-ի ուղղությամբ կրճատվում են և՛ արտահանումը, և՛ ներմուծումը: Չինաստանի ուղղությամբ արտահանման զգալի աճն ուղեկցվում է ներմուծման աճի տեմպերի ուժեղ դանդաղմամբ: Գերմանիայի ուղղությամբ նկատվում է արտահանման աճի ուժեղ դանդաղում՝ ներմուծման անկումից դուրս գալու և բարձր աճ գրանցելու ֆոնին: ԱՄՆ-ի ուղղությամբ արտահանման անկման արագացումն ուղեկցվում է ներմուծման անկումից դուրս գալով և բարձր երկնիշ աճի արձանագրմամբ: Բուլղարիայի ուղղությամբ և՛ արտահանումը, և՛ ներմուծումը բազմապատիկ աճել են: Իրաքի ուղղությամբ արտահանման խիստ դանդաղած աճն ուղեկցվում է ներմուծման բազմապատիկ արագացող աճով: Իրանի ուղղությամբ նկատվում է արտահանման անկման դանդաղում և ներմուծման աճի արգելակում:

Հայաստանի առաջատար հնգյակ (TOP-5) առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՄԷ-ի և Գերմանիայի բաժնեմասը 2026 թվականի հունվար-հուլիսին նվազել է՝ կազմելով արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 52,5%-ը (2025թ. հունվար-հուլիսի 64,6%-ի կամ 7,4 միլիարդ դոլարի դիմաց)՝ բացարձակ արտահայտությամբ կազմելով 6,1 միլիարդ դոլար: Դրանցից երկուսը՝ Ռուսաստանը և ԱՄԷ-ն, շարունակել են կրճատել ծավալները՝ համապատասխանաբար 20,5%-ով և 72,1%-ով (անցյալ տարվա 52,1%-ի և 67,9%-ի դիմաց): Միևնույն ժամանակ, Չինաստանի և Գերմանիայի ուղղությամբ արտաքին առևտրի ծավալներն աճ են գրանցել՝ համապատասխանաբար 25,6%-ով և 28,7%-ով (մեկ տարի առաջվա 12,5% և 4,2% անկումից հետո), իսկ Իրանի ուղղությամբ աճն աննկատ դանդաղել է՝ 6,3%-ից հասնելով 6,1%-ի:

Ուշադրություն դարձնենք, որ ԵԱՏՄ երկրներից բազմապատիկ ավելացել է Հայաստանի և Ղրղզստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը, ընդ որում՝ տպավորիչ աճ է արձանագրվում ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման գծով: Իսկ Բելառուսի և Ղազախստանի հետ Հայաստանի արտաքին առևտրի աճը պահպանվում է այս երկրներից ներմուծման զգալի աճի հաշվին: ԱՊՀ երկրների ուղղությամբ Հայաստանն էապես ավելացրել է արտաքին առևտրաշրջանառությունը Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ. ընդ որում՝ Թուրքմենստանի հետ թե՛ արտահանման և թե՛ ներմուծման գծով, իսկ Ուզբեկստանի հետ ավելի մեծ չափով՝ արտահանման գծով: Արտաքին առևտրի բարձր աճ է նկատվում նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև՝ շնորհիվ թե՛ արտահանման և թե՛ ներմուծման զգալի ակտիվացման:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-հուլիսին գերազանցել է 11,5 միլիարդ դոլարը՝ տարեկան դինամիկայի՝ զգալի 42%-անոց անկումից դուրս գալով և 1,7%-անոց աճ գրանցելով: Մասնավորապես, բարելավվել է ներմուծման դինամիկան՝ 35,8%-անոց անկումից անցնելով 7,7%-անոց աճի, և խիստ դանդաղել է արտահանման անկումը՝ 49,6%-ից հասնելով 7,9%-ի, որոնց ծավալները կազմել են համապատասխանաբար 7,5 միլիարդ դոլար և 4,04 միլիարդ դոլար:

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի՝ սույն թվականի հունիսին թարմացված կանխատեսման համաձայն, արտահանման և ներմուծման դինամիկան, 2025 թվականին անկման արագացումից հետո (11-3,2%-ից մինչև 29,5-32,7%), անկման մեջ կմնա նաև 2026 թվականին՝ տեմպերի դանդաղմամբ մինչև 5,9-5,1% (արտահանման գծով) և մինչև 4,2-5,8% (ներմուծման գծով), մինչդեռ նախկին՝ մարտյան կանխատեսմամբ ակնկալվում էր աճի վերականգնում ինչպես արտահանման գծով՝ մինչև 25,5-28,5%, այնպես էլ ներմուծման գծով՝ մինչև 36,7-34,9%: Այժմ ԿԲ-ն արտաքին առևտրի աճի վերականգնում է սպասում 2027 թվականին՝ արտահանման աճ՝ 2,6-4,3%-ով և ներմուծման աճ՝ 1,1-0,8%-ով: Արժույթի միջազգային հիմնադրամն իր հունիսյան կանխատեսման մեջ նշել է 2026 թվականին Հայաստանի արտահանման և ներմուծման դինամիկայի համեստ բարելավման մասին՝ ակնկալելով երկնիշ անկումից դուրս գալով շատ թույլ և գրեթե նույնական՝ 0,9-0,7%-անոց աճ (նախկինում կանխատեսված 2,2-2,1%-ի դիմաց): Բայց դրա հետ մեկտեղ, ԱՄՀ-ն զգալիորեն բարելավել է 2027 թվականի արտահանման և ներմուծման կանխատեսվող աճը՝ հասցնելով մինչև 5,5-6,3%-ի (նախկինում կանխատեսված 3,4-3,7%-ի դիմաց):