
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում NVIDIA ընկերության տոխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին։
Հիշեցնենք, որ Հրազդանում NVIDIA-ի տեխնոլոգիական աջակցությամբ կառուցվել է խոշորմեծ տվյալների-կենտրոն, որը կողմնոորոշված է արհեստական բանականության խնդիրների համար բարձր արդյունավետությամբ հաշվարկներին: Առաջին փուլում ԱԲ գործարանում տեղադրվել են ավելի քան 6 հազար NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներ: Մինչև 2027 թվականը նախատեսվում է դրանց թիվը հասցնել 70 հազարի։ Առաջին փուլում ներդրումները կազմել են 500 մլն դոլար, ընդհանուր ծավալը կարող է հասնել 5 մլրդ դոլարի։