

ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 15-ից 25-ը Հայաստանի ռուսական բնական գազի մատակարարումները ժամանակավորապես կդադարեցվեն։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Ըստ աղբյուրի՝ գազի մատակարարումների ժամանակավոր դադարեցումը կապված է Ռուսաստանի Դաշնության տարածքում «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի վրա նախատեսված կանխարգելիչ և համալիր վերանորոգման աշխատանքների հետ։
Նշված ժամանակահատվածում հայ սպառողներին գազի անխափան և հուսալի մատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։
