Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026 19:17
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Ղազախստանը հստակեցրել  են դիիրքորոշումները առևտրատնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ

Հայաստանն ու Ղազախստանը հստակեցրել  են դիիրքորոշումները առևտրատնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ

Արմինֆո. Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման նպատակով տեղի է ունեցել Առցանց հանդիպում QazTrade ԲԸ-ի, ղազախա-հայկական գործարար խորհրդի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների, Ղազախստանի պատվավոր հյուպատոսների և հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հեռանկարային ուղղությունները, ներառյալ՝ փոխադարձ առևտրի ապրանքային անվանացանկի ընդլայնումը, նոր գործարար կապերի հաստատումը և համատեղ նախագծերի իրականացումը: Նշվել է երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման զգալի ներուժը։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգված աշխատանքը փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ: