
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 14-18-ն ակտիվորեն իրականացվել են եւ դոլարային, եւ ռուբլով գործարքներ: Դրա հետ մեկտեղ, արդեն երրորդ շաբաթը եվրոյով գործարքներ չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը 13,3% անկումից հասել է 31% աճի, ինչին զուգընթաց կտրուկ արագացել է ռուբլով գործարքների աճը՝ 30,2%-ից հասնելով 94%-ի ։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարով գործարքների նկատմամբ՝ խզումը 2,2 անգամից հասցնելով մինչեւ 3,3 անգամի։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (14-18.09. 26՝ 07-11. 09. 26-ի համեմատ) դոլարի և եվրոյի առքուվաճառքի թրենդն աճել է, իսկ ռուբլով գործարքներում առքի աճի արագացումն ուղեկցվել է վաճառքների անկմամբ։
Արդյունքում՝ ս.թ. սեպտեմբերի 14-18-ը դրամը դոլարի նկատմամբ սկսել է արժեզրկվել՝ 362,5 - ից մինչև 363,5 դրամ/1դոլար, ընդ որում, սկսելով ամրապնդվել է ինչպես եվրոյի նկատմամբ' 420,8-ից մինչև 417,8 դրամ/1եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,19-ից մինչև 4,14 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ.սեպտեմբերի 18-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 382,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 452 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,55 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 5%-ով, 8%-ով և 9%-ով: