Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026 20:26
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Չինաստանը խորացնում են համագործակցությունը միջազգային բեռնափոխադրումների եւ ուղևորափոխադրումների ոլորտում

Հայաստանն ու Չինաստանը խորացնում են համագործակցությունը միջազգային բեռնափոխադրումների եւ ուղևորափոխադրումների ոլորտում

Արմինֆո Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև այսօր ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել։

 

ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, համաձայնագրով կանոնակարգվում է երկու երկրների միջև արտաքին առևտրային կապերի զարգացման համար հուսալի և բարձրարդյունավետ միջազգային ճանապարհային փոխադրմները։

 

Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ստորագրված ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։ Համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է՝ ուղղված Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության գործնական իրագործմանը։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-հուլիսին կազմել է 1.8 մլրդ դոլար՝ տարեկան 25.6% աճով։

 

Ընդ որում, արտահանումն աճել է 79.9% - ով՝ մինչեւ 651.7 մլն դոլար՝ ներմուծման 7.3%-ով, մինչեւ 1.2 մլրդ դոլար աճի ֆոնին։