

ԱրմԻնֆո:. Հայկական ապրանքների արտահանումը ԵՄ այս տարվա առաջին ութ ամիսներին աճել է 69%-ով: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ նույն ժամանակահատվածում Չինաստան ներքին արտադրանքի արտահանումն աճել է 76%-ով, Հնդկաստան՝ 2.1 անգամ, ԱՄԷ՝ 48%-ով և ԱՄՆ՝ 9%-ով:
