Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026 13:47
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է

ԱրմԻնֆո. Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարով Հայաստան ռուսական բնական գազի մատակարարումները վերսկսվել են սեպտեմբերի 25-ին, հաղորդում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ն։

Աղբյուրի տվյալներով՝ բնական գազի փոխադրումը ժամանակավորապես դադարեցվել է Ռուսաստանի Դաշնությունում գազատարի վրա պլանային սպասարկման և վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այս ընթացքում հայ սպառողների գազամատակարարումն ապահովվել է ինչպես Աբովյանի գազապահեստարանում պահեստավորված բնական գազով, այնպես էլ մասամբ Իրանից գազի մատակարարմամբ։