
Արմինֆո. 2027 թվականի գարնանը SpaceX Crew-14-ի չորս հոգանոց անձնակազմը կուղևորվի Միջազգային տիեզերակայան (ISS)՝ աստղանավորդ Քայլա Բարոնի հրամանատարությամբ:
Առաքելության կազմում կընդգրկվի «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը։ Այդ մասին հաղորդում է gosspace պարբերականը՝ վկայակոչելով Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) տվյալները։
Աղբյուրի համաձայն, այդ թռիչքը կդառնա SpaceX ընկերության տասնչորսերորդ կոմերցիոն օդաչուավոր գործողությունը, որն իրականացվում է մերձերկրյա ցածր ուղեծրերի յուրացման NASA-ի ռազմավարության շրջանակներում: Crew-14 առաքելության հիմնական խնդիրն է գիտական փորձարկումների համալիրի և առաջադեմ տեխնոլոգիական լուծումների թեստավորման իրականացումը:
«Հարություն Կիվիրյանի համար առաջիկա ճանապարհորդությունը կլինի դեբյուտային թռիչք դեպի Միջազգային տիեզերակայան: Իր մասնագիտական ուղին ընդգրկում է Սանկտ-Պետերբուրգի Սուվորովյան ռազմական ուսումնարանի ավարտում եւ 2015 թվին ինժեներ-հրթիռաշինարարի աստիճանի ստացում Բալթյան պետական տեխնիկական համալսարանում: 2021 թվականին նա ընտրվել է Յուրի Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական և փորձարկման կենտրոնի տիեզերագնացների կորպուսում", - ասվում է հրապարակման մեջ։