
Արմինֆո. Այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ՝ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Տիմանի գլխավորությամբ, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՀԲՄ հաղորդագրության համաձայն, հանդիպումն անցկացվել է ԱՄՀ ծրագրի առաջին վերանայման շրջանակում՝ նպատակ ունենալով դիտարկել ֆինանսատնտեսական ոլորտի ընթացիկ զարգացումներն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսական ընթացիկ զարգացումները, հեռանկարներն ու առկա ռիսկերը; կապիտալի ներհոսքի միտումները; բանկային վարկավորման և ավանդային շուկայի դինամիկան, ներգրավված միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքները; ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ու ոլորտային կարգավորումները։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ֆինանսական համակարգի կայունության պահպանումը և շարունակական երկխոսությունը միջազգային գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ը, հունիսին թարմացնելով կանխատեսումը, չի փոխել Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաաաբերյալ սպասումները՝ կանխատեսելով 2026 թվականին տեմպերի դանդաղում մինչև 5,3 տոկոս՝ 2027 թվականին մինչև 5,5 տոկոս աննշան արագացմամբ: