

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Տիգրան Գասպարյանն ու Լևոն Մովսիսյանը սեպտեմբերի 28-ին ընդունել են ԵՄ Խորհրդի «COEST» աշխատանքային խմբի անդամներին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման, Հայաստանի եվրոպական ինտեգրման, իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այլ օրակարգային հարցեր։
