Արմինֆո. "Ռոսատոմ" պետական կորպորացիան հայկական կողմին առաջարկում է 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմային էլեեկտրակայանի կառուցում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ռոսատոմ" պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ այսօր "Ռոսատոմի" առջև խնդիր է դրված ձևակերպել առաջիկա ամիսներին առավել մրցունակ առաջարկ՝ Հայաստանի կողմից, համապատասխանաբար, նոր բլոկի կառուցման համար գործընկեր, վաճառող ընտրելու համար: "Եվ մեր պատկերացմամբ, այդ բլոկը պետք է լինի առնվազն մեկը՝ առնվազն 1 ԳՎտ (1000 ՄՎտ) հզորությամբ։ Ահա այսպես ենք գնահատում էներգահամակարգի դեֆիցիտի կարիքները մինչև 2040 թվականի հորիզոնում։ Իսկ եթե խոսենք ավելի երկար ժամկետների մասին, իսկ մենք միշտ պետք է պլանավորենք տասնամյակներ առաջ, ոչ՝ մեկ, իհարկե, սարերի հետևում չեն, կարծում եմ, երկրորդ բլոկի մասին որոշումները։ Բայց ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ սա Հայաստանի կառավարության ինքնիշխան իրավասու որոշումն է։ Հիմա՝ վերադառնալով մեր առաջարկներին: Մենք կոնկրետ առաջարկ ենք արել Հայաստանի կառավարությանը ՝ մեր լավագույն ՎՎԷՌ - 1000 նախագծի շրջանակներում հազարանոց բլոկի վերաբերյալ։ Հենց այդ ՎՎէՌ-ներն ենք մենք մեզ մոտ տիրաժավորում, հենց այդ ՎՎէՌ-ներն ենք մենք կառուցել եւ շարունակում ենք կառուցել Հնդկաստանում, Իրանում, եւ դրանցում համադրվում են ինչպես շատ բարձր տնտեսական արդյունավետությունը, այն է ՝ էլեկտրաէներգիայի ցածր արժեքը, այնպես էլ 3+ սերնդի անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերը",- հայտարարել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ այդ առաջարկը լավագույնն է այն ամենից, ինչ այժմ կա համաշխարհային շուկայում ։ Նա հավելել է, որ քննարկման զրոյական փուլի, այդ քննարկմանը մուտք գործելու համար անհրաժեշտ բոլոր նյութերն այսօր պաշտոնապես փոխանցվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին:
Լիխաչովը հավելել է, որ "Ռոսատոմ"-ում պատրաստ են այդ նախագիծը դիտարկել որպես ինտեգրված միջազգային նախագիծ՝ միջազգային մատակարարների ներգրավմամբ, որոնց հետ պետական կորպորացիան, չնայած բոլոր արտաքին ճնշումներին, շարունակում է ակտիվորեն համագործակցել: "Դե, բոլորին հայտնի է, որ Եգիպտոսում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Ղազախստանում մեր միջազգային նախագծերում մենք օգտագործում ենք լավագույն միջազգային փորձը, համաձայնեցնելով, բնականաբար, ազգային պատվիրատուի հետ։ Եւ մի շարք իրավասու ընկերություններ Եվրոպական միության երկրներից, ասիական տարածաշրջանի երկրներից կարող է ներգրավվել։ Առայժմ կոնկրետ ընկերությունների, անվանումների, իրաաավասությունների մասին խոսելու հնարավորություն չկա, քանի որ այստեղ մենք գործելու ենք բացառապես պատվիրատուի՝ Հայաստանի կառավարության, ինչպես նաեւ այն մասնագետների ցանկությունների գրավականով, որոնք կղեկավարեն բանակցությունների տեխնիկական կողմը",- հավելել է նա։ Այնուհետև, որպես համաշխարհային ատոմային շուկայում "Ռոսատոմ" -ի հաղթանակի հայտնի օրինակ, նա հղում է արել միջկառավարական պայմանագրին և Ղազախստանի հետ պայմանագրին, որտեղ ՎՎԷՌ-1200 երկբլոկը կիրականացվի միջազգային կոնսորցիումի ձևաչափով ՝ ֆրանսիական, կորեական և չինական արտադրողների ներգրավմամբ։ "Ահա, սա, պարզապես, օրինակ է այն բանի, թե ինչպես ենք կարողանում նախագծեր իրականացնել միջազգային մատակարարների ներգրավմամբ, բայց ևս մեկ անգամ ընդգծեմ ՝ բացառապես մեր պատվիրատուի ցանկությամբ", - ասել է նա: Դիտարկմանը, թե որտեղ է իրացվելու արտադրված էլեկտրաէներգիայի այդ քանակը, հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր արդեն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի, Լիխաչովը հայտարարեել է, թե համաձայն չէ նման գնահատականին:
"Թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնել հզորության ավելցուկի մասին։ Այսինքն, կարող է լինել հզորության ավելցուկ, բայց իրականում մատչելի գներով էլեկտրաէներգիա, իմ կարծիքով, ես կասեի, որ, ճիշտ, առանց որեւէ մեկին վիրավորելու, ռուսերեն բառով "վպրիտիկ"` բավական կլինի: Բայց նայեք Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման աճի տեմպերին։ Անցյալ տարի' 7%: Եվ, նույնիսկ, եթե մենք տարեկան 4% սպառման շատ հավակնոտ աճ ամրագրենք, ապա մենք 2036 թիվ, այսինքն ՝ շահագործման հենց սկզբին կհասնենք մոտ 1 ԳՎտ հզորության պակասուրդով ՝ հաշվի առնելով Մեծամորի դուրսբերումը, հասկանու՞մ եք։ Դրա համար էլ գուցե քամու, արևի սահմանված հզորության տեսանկյունից դուք, ինչպես ասում են, թղթի վրա բավականաչափ հզորություններ ունեք, իսկ ահա ցանցում գործնական և գնային առումով ընդունելի էլեկտրաէներգիայի տեսանկյունից՝ հարց է",- հայտարարել է նա։
Երկրորդ պահը, շարունակել է նա, Հայաստանում սպառման օրական տատանումների շատ վառ գագաթնակետեր են։ Պետական կորպորացիայի ղեկավարի խոսքով՝ դա կապված է արեւի, արեւային գեներացման մեծ տեսակարար կշռի հետ ։ "Եվ ինչո՞վ է լավ ատոմը։ Դա 24/7 է ՝ անկախ արևից, քամուց, եղանակից, բնությունից և ամեն ինչից. վառելիքը ներկրվել է 10 տարվա համար, և 10 տարի, ինչպես ժամացույց, բլոկը շահագործում ես, հասկանու՞մ եք: Ահա և այս իմաստով, ընդունված թեզն այն մասին, որ համաշխարհային գեներացման հիմնական գործառույթը, հիմնական դերը կարող է խաղալ միայն ատոմակայանը և, որոշ տեղերում, հիդրոէլեկտրակայանները, սա, ինչպես ասում են, արդեն պատմական փաստ է։ Եվ մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ մենք այսօր մեծ գոհունակությամբ լսեցինք խոսքեր այն մասին, որ ատոմային կոմպետենցիան, ատոմային էներգետիկայի կոմպետենցիան Հայաստանում զարգանալու է։ Ես կարծում եմ, որ սա մեր բանակցությունների շատ կարևոր փուլ է։ Նախաապես գուշակել, թե ով է ընտրվելու որպես մատակարար, և ինչպես է կազմելու նախագծի սխեման՝ ինչպես տեխնոլոգիական տեսանկյունից (տեխնոլոգիական տեսք), այնպես էլ տնտեսական սցենարով, ես հիմա, առաջին հերթին, չեմ կարող, և, երկրորդ, անկեղծ ասած, ես չգիտեմ, քանի որ դա կառավարության իրավասությունն է: Բայց ակնհայտ է, որ նոր միջկառավարական պայմանավորվածություններ կպահանջվեն", - նշել է Լիխաչովը։
Այդ առումով նա նշել է, որ կայանի կառուցումը՝ փոքր թե մեծ, միշտ առանձին միջկառավարական պայմանավորվածությունների առարկա է, եւ պակաս կարեւոր չի լինի ֆինանսական սցենարը։ "Մենք տարբեր ֆինանսական սցենարներով աշխատելու փորձ ունենք, և վստահ եմ, որ կկարողանանք գտնել մի բան, որն իսկապես ընդունելի կլինի ոչ միայն տեխնոլոգիաների, այլև տնտեսության տեսանկյունից՝ Հայաստանի սպառողի համար", - եզրափակել է նա:
Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը նախատեսված է մինչեւ 2036 թվականը կայանի աշխատանքի համար՝ մինչեւ 2046 թվականը երկարաձգման հետագա քննարկման հեռանկարով: Երկարաձգման ծրագրի առաջին փուլը (մինչև 2026 թվականը) իրականացվել է Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ (270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ): Հիմնական աշխատանքներն ուղղված էին սարքավորումների արդիականացմանը և թիվ 2 բլոկի անվտանգության հիմնավորմանը մինչև 2026 թվականը: "Հայկական ատոմային էլեկտրակայան"ՓԲԸ-ն և "Ռոսատոմ Սերվիս" ԲԸ-ն 2023 թվականի դեկտեմբերին պաշտոնական համաձայնագիր են կնքել կայանի ռեսուրսը ևս 10 տարով երկարաձգելու մասին։ Այդ նպատակով հատկացվել է շուրջ 165 մլն դոլար՝ նախագծի առաջին փուլի իրականացման ընթացքում տնտեսված միջոցներից։ Հայաստանի ղեկավարությունը և ԱԷԿ-ի ղեկավարությունը դիտարկում են մինչև 2041-2046թթ. էներգաբլոկի շահագործման հնարավորությունը՝ բոլոր փորձաքննություններն անցնելու և ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնեցնելու պայմանով: Զուգահեռ ընթանում են բանակցություններ նոր ատոմակայանի կառուցման շուրջ։