Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026 16:11
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA-ն ձեռք է բերում Airbus A321neo դասի երկու նոր օդանավ

FLYONE ARMENIA-ն ձեռք է բերում Airbus A321neo դասի երկու նոր օդանավ

Արմինֆո.FLYONE ARMENIA-ն՝ Հայաստանի խոշորագույն ավիափոխադրողը, Airbus ընկերության հետ վերջնականացրել է Airbus A321neo դասի երկու նոր օդանավերի ձեռքբերման պատվերը։ Այդ մասին ասվում է ավիափոխադրողի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

 

«Այս կարևոր քայլը նոր էջ է բացում ինչպես FLYONE ARMENIA-ի զարգացման, այնպես էլ հայկական ավիացիայի պատմության մեջ՝ նպաստելով ավիապարկի ընդլայնմանը և արդիականացմանը», - նշվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) Հայաստանի առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից, որոնք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի անվտանգության բոլոր չափորոշիչներին։ Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպա և Մերձավոր Արևելք՝ մոտավորապես քսաներեք ուղղություններով, որոնց թիվն աստիճանաբար աճում է։ Իր գործունեության ընթացքում ավիափոխադրողը սպասարկել է ավելի քան երեք միլիոն ուղևորի։