
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մամմեթգուլի Ասթանագուլովի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման, ինչպես նաև գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել համագործակցության տարբեր ուղղություններով առկա ներուժի իրացմանն ու նոր հնարավորությունների բացահայտմանը։ Կողմերը կարևորել են գործնական կապերի ակտիվացումն ու փոխշահավետ համատեղ ծրագրերի իրականացումը։
Նշենք, որ մաքսային տվյալների համաձայն, առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքմենստան արտահանվող ապրանքների մաքսային արժեքն աճել է 77,8%-ով՝ գերազանցելով 25 մլն դոլարը:
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը մի քանի անգամ աճել է՝ կազմելով ընդամենը 1.8 մլն դոլար։