
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 2-ն ակտիվորեն իրականացվել են եւ դոլարով, եւ ռուբլով գործարքներ: Դրա հետ մեկտեղ, արդեն մեկ ամսից ավելի եվրոյով գործարքներ չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների աճն արագացել է 65%-ից մինչև 79%, իսկ ռուբլով գործարքների միտումը շրջադարձ է կատարել 27,4% անկումից դեպի 18,3% աճ։ Արդյունքում, վերականգնվել է դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ, սակայն տարբերությունը մեծ չէ, մինչդեռ, նախորդ շաբաթ դեռեւս գերակշռում էին ռուբլով գործարքները՝ խզզման նվազմամբ 3,3 անգամից մինչեւ 1,5 անգամ։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (28.09-02.10.26 ' 22 - 25.09.26-ի համեմատ) դոլարի և ռուբլու առքուվաճառքի միտումը անկումից հասել է աճի, իսկ եվրոյին առնչվող գործարքներում առքի աճն ուղեկցվել է վաճառքի աճի նկատելի արագացմամբ։
Արդյունքում, ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը՝ ներառյալ, դրամը դոլարի նկատմամբ "սառել է" 362,3 դրամ/1դոլարի մակարդակում, միաժամանակ շարունակելով ամրապնդվել եվրոյի նկատմամբ՝ 412,8-ից մինչև 408 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ տրամադրվելով արժեզրկման՝ 4,09-ից մինչև 4,13 դրամ/1ռուբլի։ Մեկ տարի առաջ ՝ 2025թ. հոկտեմբերի 2-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 382,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 449 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,69 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 5%-ով, 9%-ով և 12%-ով։