Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 13:34
Կարինա Մելիքյան

Հայաստանում գինու, կոնյակի, գարեջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճում է երկնիշ տեմպերով

Հայաստանում գինու, կոնյակի, գարեջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճում է երկնիշ տեմպերով

ԱրմԻնֆո. Հայաստանում 2026թ. հունվար-օգոստոսին աճել են երկրում արտադրվող գրեթե բոլոր ալկոհոլային խմիչքների ծավալները՝ բացառությամբ օղու, լիկյորի և վիսկիի։ Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն՝ աճ է արձանագրվել նաև ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում։

Մասնավորապես, գինու արտադրության տարեկան դինամիկան 31,6%-անոց անկումից բարելավվել է մինչև 23,4%-անոց աճ՝ կազմելով 4,9 մլն լիտր։ Փրփրուն գինու (շամպայնի) ծավալները նույնպես աճել են 12,9%-ով (նախորդ տարվա չնչին՝ 0,3%-անոց աճի դիմաց)՝ կազմելով 694,4 հազ. լիտր։

Կոնյակի ծավալը կազմել է 9,6 մլն լիտր՝ նույնպես տարեկան դինամիայի 34,4%-անոց անկումից անցնելով 14,3%-անոց աճի։

Գարեջրի արտադրության ծավալները կազմել են 27,4 մլն լիտր՝ տարեկան աճի տեմպերի արագացմամբ՝ 11,9%-ից մինչև 18,4%։

Միևնույն ժամանակ օղու, լիկյորի և այլ ոգելից խմիչքների արտադրության ծավալները սկսել են կրճատվել՝ տարեկան կտրվածքով 25,1%-ով (նախորդ տարվա 29,2%-անոց աճի դիմաց)՝ կազմելով 818,9 հազ. լիտր։

Վիսկիի արտադրության ծավալները շարունակել են կրճատվել՝ տեմպերի արագացմամբ՝ 9,3%-ից մինչև 47,1%՝ գերազանցելով 1.3 մլն լիտրը։

Դրան զուգահեռ՝ ավելի արագ տարեկան տեմպերով շարունակում են աճել ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները՝ հանքային և գազավորված (չքաղցրացված) ջրի դեպքում՝ 5,8%-ից մինչև 8,6%՝ կազմելով 41.35 մլն լիտր, աղբյուրի չգազավորված ջրի դեպքում՝ 8,6%-ից մինչև 22,3%՝ կազմելով 64.14 մլն լիտր, իսկ այլ ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում՝ 3,5%-ից մինչև 16,5%՝ կազմելով 116.14 մլն լիտր։