
ԱրմինֆոԲժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։ Նույն սկզբունքը վերաբերում է թվային և ֆինանսական անվտանգությանը․ եթե ձեր տվյալները վտանգված են, յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Հարձակման հենց առաջին ժամերին են զեղծարարները փորձում ձեր հաշիվներից գումար ելքագրել, ձեր անունով վարկ ձևակերպել կամ հափշտակել ձեր հաշիվների գաղտնաբառերը։
Ի՞նչ պետք է անել, եթե դուք հենց նոր զեղծարարության զոհ եք դարձել։ Պաշտպանության մեխանիզմը կախված է նրանից, թե կոնկրետ ինչն է ռիսկի տակ։
Մեսենջերը կամ սոցիալական ցանցը։ Եթե հասանելիությունը դեռ պահպանվում է, ավարտեք անհայտ մուտքերը և միացրեք երկփուլային պաշտպանությունը։ Եթե մուտք գործելն արդեն անհնար է, օգտագործեք անձնական էջի վերականգնման պաշտոնական ընթացակարգը։Կարևոր հանգամանք
Հարձակումը սկսվելուց հետո մարդիկ հաճախ ժամանակ են կորցնում՝ փորձելով նախ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Սա սխալ է։ Գործողությունների ճիշտ հաջորդականությունը հակառակն է․ նախ արգելափակեք քարտը, փակեք հաշիվներին հասանելիությունը և կապ հաստատեք բջջային օպերատորի հետ, իսկ իրադարձությունների հաջորդականությունը վերականգնեք միայն դրանից հետո։
Իրավական ծուղակ
Զեղծարարների հարձակումից հետո անհրաժեշտ է ոչ միայն կանգնեցնել հետագա վնասը, այլև պահել կատարվածի ապացույցները։ Մի ջնջեք կասկածելի հաղորդագրությունները, ծանուցումները և նամակագրությունները։ Արեք բանկային գործարքների և ձեր հաշիվներ մուտք գործելու փորձերի սքրինշոթեր։ Եթե գումարներն արդեն հափշտակվել են կամ ձեր տվյալներն օգտագործվել են զեղծարարների կողմից, այս տեղեկատվությունը բանկին և իրավապահ մարմիններին անհրաժեշտ կլինի քննության ժամանակ։
IDBank-ը խորհուրդ է տալիս․
Հիշեք․ հարձակումից հետո գլխավոր սխալը վատնված ժամանակն է։ Որքան արագ զրկեք զեղծարարներին ձեր գումարներին, հեռախոսահամարին ու հիմնական օգտահաշիվներին հասանելիությունից, այնքան քիչ վնաս նրանք կհասցնեն պատճառել։ Թվային անվտանգության մեջ «ոսկե ժամը» սկսվում է պարզ հմտությունից՝ խուճապի չմատնվել, այլ անմիջապես գործել։