
Արմինֆո.Հայաստանի առևտրի հատվածը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին դանդաղեցրել է տարեկան աճը՝ 3,9%-ից մինչեւ գրեթե լճացման 0,7%, ընդ որում, ՀՆԱ-ում պահպանելով առաջատար ծավալը՝ 4,4 տրլն դրամ (11.8 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն ս.թ. օգոստոսին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 1,3%-ով (գրեթե՝ ինչպես մեկ տարի առաջ նույն ամսին՝ 1,2%)՝ կազմելով 620,1 մլրդ դրամ (1,7 մլրդ դոլար)։
Տարեկան աճի նման արգելակումը պայմանավորված է գերակշռող մեծածախ առևտրի դինամիկայի 3,4% աճից դեպի 2,9% անկում շրջադարձով՝ ապահովելով 2.8 տրիլիոն դրամ (7.5 մլրդ դոլար) հասույթ։
Ընդ որում, ավտոմեքենաների առքուվաճառքի հասույթի ծավալի աճն արագացել է 6%-ից աճել է մինչեւ 10,8%՝ կազմելով 187,3 մլրդ դրամ (503 մլն դոլար)։
Արագացել է նաև մանրածախ առևտրի տարեկան աճը՝ 4,6%-ից հասնելով 7,1%-ի՝ ապահովելով 1,4 տրլն դրամ (3.8 մլրդ դոլար) հասույթ։