Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 16:56
Ալինե Գրիգորյան

Հայաստանն առաջին անգամ Մադրիդում ազգային տաղավար է ներկայացրել «Fruit Attraction» միջազգային ցուցահանդեսում․ Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանն առաջին անգամ Մադրիդում ազգային տաղավար է ներկայացրել «Fruit Attraction» միջազգային ցուցահանդեսում․ Էկոնոմիկայի նախարարություն

Արմինֆո. Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում հոկտեմբերի 6-8-ը անցկացվել է «Fruit Attraction» թարմ մրգերի և բանջարեղենի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 5 ընկերությունների արտադրանքը։

 

Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, ցուցահանդեսին Հայաստանից որպես այցելու մասնակցել են նաև մի շարք այլ ընկերություններ՝ գործարար կապեր հաստատելու և միջազգային շուկայի հնարավորություններին ծանոթանալու նպատակով։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների արտահանման ներուժի զարգացումը, աջակցել է հայկական արտադրող ընկերությունների մասնակցությանը՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայանալ միջազգային շուկայում, գտնել նոր գործընկերներ և ձևավորել համագործակցության նոր ուղղություններ ։

 

Ցուցահանդեսի ընթացքում ընկերությունները ձեռք են բերել նոր գործընկերներ, ստորագրվել են համագործակցության պայմանագրեր։

 

 «Fruit Attraction»-ին Հայաստանի մասնակցությունը կարևոր հարթակ է հայկական գյուղատնտեսական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացման, արտահանման շուկաների ընդլայնման և նոր գործարար կապերի ձևավորման համար», - ասվում է հաղորդագրությունում ։

 

Նշենք, որ Fruit Attraction 2026 միջազգային ցուցահանդեսը տեղի է ունեցել IFEMA MADRID ցուցահանդեսային համալիրում: Միջոցառումը միավորել է միջազգային մատակարարներին և գնորդներին ՝ նոր ընկերություններ պլանավորելու և նոր շուկաներ դուրս գալու համար: