Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 18:45
Ալեքսանդր Ավանեսով

"Լույս" հիմնադրամ. Հայաստանը զբոսաշրջության առաջավոր փորձի կենտրոն դառնալու փոխարեն շարունակում է կորցնել դիրքերը զբոսաշրջության ոլորտում

"Լույս" հիմնադրամ. Հայաստանը զբոսաշրջության առաջավոր փորձի կենտրոն դառնալու փոխարեն շարունակում է կորցնել դիրքերը զբոսաշրջության ոլորտում

Արմինֆո.  Հայաստանը զբոսաշրջության առաջավոր փորձի կենտրոն դառնալու փոխարեն շարունակում է կորցնել դիրքերը զբոսաշրջության ոլորտում։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հաղորդագրությունում, որի փորձագետները վերլուծել են Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած "Զբոսաշրջության զարգացման ինդեքս - 2026" զեկույցը։

 

Համաձայն զեկույցի՝ Հայաստանում զբոսաշրջության անվտանգության ինդեքսը կտրուկ վատացել է, Մասնավորապես, Հայաստանը 72-րդն տեղն է զբաղեցնում 110 երկրների շրջանում՝ զբոսաշրջության զարգացման 3.81 ցուցանիշով: Այսպիսով, 2019 թվականից ի վեր Հայաստանի վարկանիշը նվազել է 8 հորիզոնականով (64-ից՝ 72-րդ)։ Այսինքն ՝ շատ երկրներ, որոնք նախկինում ավելի անբարենպաստ դիրքեր էին զբաղեցնում, առաջ են անցել Հայաստանից։ "Մեր երկիրը տարեցտարի կորցնում է մրցունակությունը, չնայած արտաքին գործոնների (ռուս-ուկրաինական, մերձավորարևելյան զինված հակամարտություններ և այլն) պատճառով զբոսաշրջիկների թվի աճին։ Մինչդեռ, ներկայիս կառավարության տարբեր ներկայացուցիչներ անընդհատ հայտարարում են զբոսաշրջության ոլորտում լուրջ նվաճումների մասին ՝ արդարացնելով զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների անընդհատ աճող պարգևավճարները: Հայաստանի ինդեքսը 6,4% - ով ցածր է համաշխարհային միջինից (4,07 միավոր) և 13,2% - ով ցածր է "Եվրոպա և Եվրասիա" տարածաշրջանային խմբի միջին ինդեքսից (4,39 միավոր)", - ասվում է Հիմնադրամի վերլուծության մեջ։

 

Նրա փորձագետները նաև ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը վատթարացում է արձանագրել ինչպես ցուցանիշով, այնպես էլ դիրքով "Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականությունը և բարենպաստ պայմանները" ենթաինդեքսում: Առավել մտահոգիչ է այս ենթաինդեքսի "Ճանապարհորդության և զբոսաշրջության առաջնահերթություններ" սյունակում ցուցանիշի նվազումը և վարկանիշի 8 հորիզոնականով անկումը: "Սա լավագույն ապացույցն է այն բանի, որ վերջին տարիներին զբոսաշրջիկների թվի ավելացումը ոչ թե պետական ռազմավարությունների կամ բյուջետային նպատակային ծրագրերի արդյունավետ իրականացման արդյունք է, այլ ուղղակի արտաքին աշխարհաքաղաքական գործոնների բարենպաստ ազդեցության հետևանք: Պետությունը ցույց տվեց "պասիվ կառավարում" ՝ հենվելով, հիմնականում, "ինքնաբուխ աճի" վրա։ Նույն ենթաինդեքսի "Գնային մրցունակություն" սյունակում արձանագրված նվազումն արտացոլում է Հայաստանի ՝ որպես մատչելի զբոսաշրջային ուղղության մրցակցային առավելության կորուստը դրամի ամրապնդման և ներքին գնաճի պատճառով: Կտրուկ վատթարացում է արձանագրվել նաև "Բարենպաստ միջավայր" ենթաինդեքսի "Անվտանգություն և պաշտպանվածություն" սյունակում ՝ 8 հորիզոնական կետով նվազումով: Զեկույցի անբաժանելի մաս կազմող տվյալների բազայի համաձայն, Հայաստանի միջազգային գնահատականներում գերակշռում են աշխարհաքաղաքական անկայունության, սահմանային լարվածության և ռազմաքաղաքական ռիսկերի մասին պատկերացումները: Սա վկայում է այն մասին, որ պետական մարմինները չեն կարողացել փարատել Հայաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունները միջազգային ապահովագրական և զբոսաշրջային հարթակներում", - ընդգծվում Է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

 

Ավելին, հիմնադրանի փորձագետների գնահատմամբ, "զբոսաշրջային ռեսուրսները" Հայաստանի համար առավել մտահոգիչ ենթաինդեքսն են ։ "Նրա գնահատմամբ ՝ մեր երկիրը գրեթե երկու անգամ ավելի վատ է, քան համաշխարհային միջինը ՝ 48,2 տոկոս։ Ենթաինդեքսի վարկանիշը վատթարացել է 3 հորիզոնականով, և Հայաստանը վերջից երրորդ տեղն է զբաղեցնում  110 երկրների շարքում: Մեր երկրի այսպիսի խայտառակ վիճակը ենթաինդեքսում հետևանք է այս ոլորտում պետական քաղաքականության համակարգային ձախողման: Համաշխարհային տնտեսական ֆորումի մեթոդաբանության համաձայն, զբոսաշրջային ռեսուրսները գնահատվում են ոչ թե ըստ երկրի պատմական, մշակութային կամ բնական ներուժի, այլ՝ ըստ թվային տեսանելիության: Հայաստանի բնական և մշակութային տեսարժան վայրերի վերաբերյալ որոնողական հարցումների ծավալը սահմանափակ է: Պետական մարքեթինգային արշավների անարդյունավետության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում հիշատակումների քանակը և երկրի նկատմամբ հետաքրքրությունը գլոբալ որոնողական համակարգերում (Google, Wikipedia, TripAdvisor) չափազանց փոքր են: Մինչդեռ, հարևան երկրների համապատասխան մարմինները շատ ավելի հաջող են իրենց երկիրը ներկայացնում տարբեր միջազգային կազմակերպություններին, շահագրգիռ կողմերին և պոտենցիալ զբոսաշրջիկներին "բարենպաստ լույսի ներքո": Այլ կերպ ասած, Հայաստանն ի վիճակի չէ իր իրական ռեսուրսները վերածել թվային միջազգային ճանաչման, ինչը վկայում է այդ ոլորտում պետական քաղաքականության անարդյունավետության մասին: Այն փաստը, որ "Ենթակառուցվածք և ծառայություններ" ենթաինդեքսը զգալիորեն ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից 19,1%-ով, հաստատում է, որ ենթակառուցվածքը շարունակում է մնալ հայկական զբոսաշրջության ամենաթույլ կողմերից մեկը: Այս ենթաինդեքսի "Զբոսաշրջային ծառայություններ և ենթակառուցվածք" բաղադրիչի գնահատումը 25,4% - ով ցածր է համաշխարհային միջին մակարդակից: Դրա հիմնական պատճառներից մեկը տարածքային անհավասար զարգացումն է ։ Մայրաքաղաքից դուրս կան տարբեր չլուծված խնդիրներ (կյանքի որակ, տրանսպորտ, սպասարկում, ժամանակակից վճարային համակարգերի տարածվածություն և այլն): Զբոսաշրջության զարգացման առումով Հայաստանը շարունակում է ծայրահեղ անբարենպաստ դիրք զբաղեցնել տարածաշրջանային իր հիմնական մրցակիցների համեմատ։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի զբոսաշրջության և ճանապարհորդության զարգացման ինդեքսը և նրա վարկանիշը 2026 թվականին զգալիորեն զիջում են զեկույցում ընդգրկված բոլոր երեք հարևան երկրներին ՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին: Եվրասիական ենթատարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը ինդեքսով գերազանցում է միայն Ուզբեկստանին և Ղրղզստանին, իսկ հետսոցիալիստական 21 երկրներից միայն չորսն ունեն ավելի ցածր ինդեքս, քան Հայաստանը", - ասված է Հհմնադրամի վերլուծական նյութում:

 

Դրանում հավելվում է, որ 2026 թվականի հաշվետվության արդյունքները հաստատում են Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը խոչընդոտող լուրջ խնդիրների առկայությունը։ Զբոսաշրջության և ճանապարհորդության զարգացման ցածր ինդեքսը, աճի աննշան տեմպերը և առանց այն էլ անբարենպաստ վարկանիշի շարունակական վատթարացումը տարեցտարի վկայում են այն մասին, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում առաջավոր փորձի կենտրոն դառնալու փոխարեն (ինչպես պնդում է ներկայիս կառավարությունը) շարունակում է կորցնել դիրքերը զբոսաշրջության ոլորտում: Իսկ վերջին տարիներին արձանագրված զբոսաշրջային հոսքերի զգալի աճը ոչ թե արդյունավետ պետական քաղաքականության կամ կառուցվածքային բարեփոխումների արդյունք է, այլ, պարզապես, արտաքին աշխարհաքաղաքական ժամանակավոր գործոնների բարենպաստ ազդեցություն: Մինչդեռ, ակնհայտ է, որ առանց ենթակառուցվածքի ապակենտրոնացված զարգացման, միջազգային հարթակներում ազգային ռեսուրսների ճանաչելիության բարձրացման և առանց հստակ ու թիրախային պետական աջակցության հնարավոր չէ ակնկալել կայուն և ներառական աճ զբոսաշրջության ոլորտում: