
ԱրմԻնֆո. 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքային խմբերի համար կգործարկվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։
Ինչպես հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը, փորձնական ծրագիրը կիրականացվի կրակմարիչների և հրդեհային անվտանգության սարքավորումների, պիրոտեխնիկական արտադրանքի, հիգիենայի միջոցների, հեծանիվների, ծխախոտային արտադրանքի փոխարինիչների, կենցաղային ապրանքների, լուսանկարչական ապարատների, ֆոտոբռնկիչների և այլ սարքավորումների, անվադողերի և ավտոմեքենաների դողերի, ավտոպահեստամասերի, քսանյութերի և տեխնիկական հեղուկների, կոշիկի և խաղալիքների, ծովամթերքի, մակարոնեղենի, այլ պատրաստի սննդամթերքի, քացախի, հրուշակեղենի, սննդային հավելումների, բժշկական արտադրանքի, անասնաբուժական դեղամիջոցների, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցների, բնական մորթուց պատրաստված հագուստի առարկաների նկատմամբ։
Աղբյուրի համաձայն՝ փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգաբերվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմները և տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Բացի այդ, կփորձարկվի ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ