Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026 12:15
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

ԱրմԻնֆո. ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) նախագահ Ջոն Յովանովիչը և Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանման հեռանկարները։

Ինչպես հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և փոխադարձ այցերի կազմակերպման հնարավորությունները՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերությունն ընդլայնելու և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու նպատակով։