Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026 17:51
Ալինա Հովհաննիսյան

9 ամսում Հայաստան է այցելել ավելի քան 1.7 մլն զբոսաշրջիկ

9 ամսում Հայաստան է այցելել ավելի քան 1.7 մլն զբոսաշրջիկ

Արմինֆո.  2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1.757 մլն զբոսաշրջիկ, ինչը 1,3% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

 

Ինչպես հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, միայն սեպտեմբերին երկիր է ժամանել 290 016 զբոսաշրջիկ, ինչը 27.7% - ով ավելի է 2026թ. օգոստոսի ցուցանիշից, եւ 26.5%-ով՝ 2025թ. սեպտեմբերի համեմատ:

 

Ավանդաբար, զբոսաշրջիկների հիմնական մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են (40%), որոնց հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (14%), Իրանից (8%), Չինաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից (2-ական տոկոս), Ուկրաինայից (1,38%), Ֆրանսիայից (1,36%), Իտալիայից և Բելառուսից (1-ական տոկոս) և այլն: