Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026 18:02
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 12-16-ը եւ դոլարով, եւ ռուբլով գործարքները մեծ աճի են հասել

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 12-16-ը եւ դոլարով, եւ ռուբլով գործարքները մեծ աճի են հասել

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում եւ դոլարային, եւ ռուբլով գործարքները անկումից հասել  են  աճի, ինչի հետ մեկտեղ, դադարեցվել է եվրոյով գործարքների իրականացումը: Մասնավորապես, դոլարով գործարքների թրենդը 98% անկումից ծավալվել է դեպի 10 անգամ էական աճ, ինչը դիտվել է նաև ռուբլով գործարքների դեպքում, որոնց թրենդը 25,2% անկումից հասել է 36,1% աճի։ Արդյունքում, ռուբլու գործարքների շաբաթական ծավալը պահպանել է դոլարի նկատմամբ գերակայությունը՝ խզումը կրճատելով 36 անգամից  մինչև 5 անգամ։

 

 Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (12-16.10. 26 - ը ' 05.10.26-ի համեմատ) պահպանվել է դոլարի առքի անկումը՝ վաճառքի աճի պայմաններում, եվրոյով գործարքներում առքի աճի ելքն ուղեկցվել է վաճառքի անկման արագացմամբ, իսկ ռուբլով գործարքներում դիտվել է առքի աճի դանդաղում՝ վաճառքի անկման պայմաններում։

 

Արդյունքում, ս.թ. հոկտեմբերի 12-16 - ը դրամը դոլարի նկատմամբ "սառել է" 360,3 դրամ/1 դոլարի մակարդակում, ընդ որում, թուլանալով ռուբլու նկատմամբ՝ 4,05-ից մինչև 4,10 դրամ/1 ռուբլի, և շարունակելով ամրապնդվել եվրոյի նկատմամբ' 406-ից մինչև 405 դրամ/1եվրո: Մեկ տարի առաջ ՝ 2025թ.հոկտեմբերի 16 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 383,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 446,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,78 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 6%, 9% և 14%: