Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026 18:28
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը կմասնակցի պաշտպանության և անվտանգության IDEX 2027 միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի պաշտպանության և անվտանգության IDEX 2027 միջազգային ցուցահանդեսին

Արմինֆո.Հայաստանը կմասնակցի 2027 թվականի հունվարի 25-29-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք պաշտպանության և անվտանգության IDEX 2027 միջազգային ցուցահանդեսին։

 

IDEX-ը Մերձավոր Արևելքի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսներից մեկն է, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և մեկ հարթակում համախմբում է բարձրաստիճան պաշտոնյաներին, զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության առաջատար միջազգային արտադրողների ներկայացուցիչների:

 

Հաշվի առնելով միջոցառման մասշտաբն ու ձևաչափը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունն այս տարի ևս կազմակերպում է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) կազմակերպությունների մասնակցությունը «IDEX 2027» միջազգային ցուցահանդեսին՝ «Հայաստան» միասնական տաղավարով։ Սա հնարավորություն կտա ներկայացնելու պաշտպանական և սպառազինության ոլորտներում հայկական կազմակերպությունների մշակումները։

Մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը՝ հետևյալ հղումով․ https://forms.cloud.microsoft/e/smC46EjSsm?origin=lprLink

«IDEX 2027» ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել միջոցառման պաշտոնական կայքում՝ https://www.idexuae.ae/en։⁠