Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026 16:16
Ալինա Հովհաննիսյան

Դավիթ Խուդաթյան. Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածում կատարվել է շինարարական աշխատանքների կեսից ավելին

Դավիթ Խուդաթյան. Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածում կատարվել է շինարարական աշխատանքների կեսից ավելին

Արմինֆո.  "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածում կատարվել են շինարարական աշխատանքների կեսից ավելին: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

Նշենք, որ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածը "Հյուսիս-Հարավ" միջանցքի առանցքային մասն է։ Ագարակից դեպի վերև տանող այս հատվածի շինարարության կապալառուն իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է: Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացնում է Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering խորվաթական ընկերությունը: Դեռ 2023 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ), որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի չորրորդ տրանշի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 150 մլն դոլար վարկ։