
ԱրմԻնֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2026թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 108,8% (2024թ. նույն ժամանակահատվածի 103,1%-ի դիմաց)։ Այս ցուցանիշի զգալի աճը դիտվել է արդյունաբերության ոլորտի տարեկան դինամիկայի բարելավման ֆոնին՝ 5,7%-անոց անկումից մինչև 5,8%-անոց աճ, ապահովելով 2.4 տրլն դրամի ($6.4 մլրդ) ծավալ։
Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Միաժամանակ նշենք, որ 2026թ. սեպտեմբերին՝ 2025թ. սեպտեմբերի համեմատ, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը՝ 105,9%-ից մինչև 108,6%, դիտվել է արդյունաբերության ոլորտի դինամիկայի վատթարացման ֆոնին՝ 10,1%-անոց աճից մինչև 4,5%-անոց անկում։
Հատկանշական է, որ դիտարկվող այդ ժամանակահատվածներում Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ։ Մասնավորապես, 2026թ. հունվար-սեպտեմբերին՝ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 4,5%, իսկ 2026թ. սեպտեմբերին՝ 2025թ. սեպտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 4,3%՝ համապատասխանաբար 3,3% և 3,7% գնաճի դիմաց նախորդ տարվա նույն ժամանակահատվածներում։ Ընդ որում, սպառողական շուկայում գնաճը հիմնականում պահպանվել է պարենային ապրանքների գների աճի հաշվին․ 2026թ. հունվար-սեպտեմբերին՝ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 7,3%-ով, իսկ 2026թ. սեպտեմբերին՝ 2025թ. սեպտեմբերի համեմատ, 6,4%-ով, ինչը նկատվել էր նաև նախորդ տարի այդ ժամանակահատվածներում, երբ պարենային ապրանքների գները 2025թ. հունվար-սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել էին 5,2%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերին՝ տարեկան կտրվածքով 5,9%-ով։ Միաժամանակ շարունակում են թանկանալ ծառայությունները՝ 2,6%-ով 2026թ. հունվար-սեպտեմբերին՝ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ, և 2,9%-ով 2026թ. սեպտեմբերին՝ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ նախորդ տարվա նմանատիպ թանկացման դիմաց՝ համապատասխանաբար 3% և 2,8%:
Հարկ է նշել, որ սա ուղեկցվում է 2026թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի դանդաղմամբ՝ տարեկան կտրվածքով 7,6%-ից մինչև 6,9%, ինչպես նաև 2026թ. սեպտեմբերին՝ 2025թ. սեպտեմբերի համեմատ, աճի դանդաղմամբ՝ 10,5%-ից մինչև 5%։ Զուգահեռաբար, 2026թ. հունվար-սեպտեմբերին արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի բարելավում է արձանագրվել՝ մինչև 2,7%-անոց աճ՝ 2024թ. նույն ժամանակահատվածի 39,3%-անոց անկումից, ինչը պայմանավորված է ներմուծման դինամիկայի՝ 33,4%-անոց անկումից մինչև 9,5%-անոց աճ անցմամբ և արտահանման անկման զգալի դանդաղմամբ՝ 46,8%-ից մինչև 8%։ Ընդ որում, 2026թ. սեպտեմբերին՝ 2025թ. սեպտեմբերի համեմատ, արտաքին առևտրի ծավալի անկումը դանդաղել է մինչև 3%՝ ներմուծման դինամիկայի 7,2%-անոց աճի անցման և արտահանման անկման մինչև 18,6% դանդաղման շնորհիվ, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ, արտաքին առևտրաշրջանառությունը երկնիշ՝ 21,6%-անոց անկում էր ցուցադրում՝ արտահանման 24,4%-ով և ներմուծման 19,5%-ով կրճատման պատճառով։ (Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2026թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 371,32 դր/$1)։