
Արմինֆո. Արդշինբանկը և հայկական բնական խնամքի միջոցներ արտադրող Նաիրիան ապրանքանիշը ներկայացնում են համատեղ առաջարկ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը Նաիրիան խանութ-սրահներում գնումներ կատարելիս Արդշինբանկի քարտապանները կարող են վճարել Արդշինբանկի ցանկացած քարտով և օգտվել 15% զեղչից։
2014 թվականին հիմնադրված հայկական Նաիրիան ապրանքանիշը մշակում և արտադրում է դեմքի, մարմնի ու մազերի խնամքի բնական միջոցներ՝ համադրելով հայկական բուսական հումքն ու ժամանակակից գիտական մոտեցումները։
Արդշինբանկը շարունակում է զարգացնել գործընկերային համագործակցությունները՝ հաճախորդներին առաջարկելով լրացուցիչ առավելություններ և առօրյա գնումներից ավելի մեծ արժեք ստանալու հնարավորություններ։
Սույն առաջարկի շրջանակում տրամադրվող զեղչը չի կիրառվում Նաիրիան խանութ-սրահներում գործող այլ զեղչերի, այդ թվում՝ Վերամշակման ծրագրի շրջանակում տրամադրվող զեղչի հետ համատեղ։ Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան վճարում կատարելը խանութ-սրահի աշխատակցին տեղեկացնել, որ վճարումը կատարվելու է Արդշինբանկի քարտով։
Նաիրիան խանութ-սրահները գործում են հետևյալ հասցեներում․ Երևան, Թումանյան 34, Դալմա Գարդեն Մոլ՝ 1-ին հարկ և Մեգամոլ՝ 2-րդ հարկ։
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում: