
Արմինֆո.Այս պահին պաշտոնական տեղեկատվություն չկա 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար գազի գնի բարձրացման մասին։ Այդ մասին նոյեմբերի 2-ին երկրի պետբյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա կոչ է արել չհրահրել խուճապային տրամադրություններ, և չարժե քննարկել խնդիրը՝ "ապոկալիպտիկ առումով"։ Ֆինանսների նախարարը վստահ է, որ, նույնիսկ, գազի գնի բարձրացման դեպքում դա երկրի համար աղետալի հետևանքների չի հանգեցնի։
Նշենք, որ այսօրվա դրությամբ բնական գազի բազային սակագինը Հայաստանում կենցաղային սպառողների համար կազմում է 143,7 դրամ 1 խմ դիմաց, իսկ սոցիալապես խոցելի խմբերի համար գործում է արտոնյալ սակագին՝ 100 դրամ 1 խմ դիմաց: Ավելի վաղ հանրային տիրույթում քննարկվել էին հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների կամ մատակարարումների պայմանների վերանայման ազդեցության սցենարները, սակայն կառավարությունն ընդգծում է ընթացիկ բյուջետային համակարգի կայունությունը: