Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026 17:50

Մարտին Գալստյան. զգայունության վերլուծությունը ցույց տվեց․  գազի 10% թանկացման դեպքում գնաճը կբարձրանա 0,8% - ով, բայց դեռ պարզ չէ ՝ արդյոք կլինի գծային կախվածություն

Մարտին Գալստյան. զգայունության վերլուծությունը ցույց տվեց․  գազի 10% թանկացման դեպքում գնաճը կբարձրանա 0,8% - ով, բայց դեռ պարզ չէ ՝ արդյոք կլինի գծային կախվածություն

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկի անցկացրած զգայունության վերլուծության համաձայն, գազի 10% թանկացման դեպքում երկրում գնաճը կբարձրանա 0,8% - ով, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք գծային կախվածություն կլինի:

Այդ մասին նոյեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պարզաբանելով, որ դա ուղղակի եւ անուղղակի կազդի սպառողական զամբյուղի վրա․  ուղղակիորեն՝ գազի գնի փոփոխությունից, եւ անուղղակիորեն ՝ էլեկտրաէներգիայի գազի բաղադրիչի միջոցով։ "Մենք չունենք սցենար, որը նախատեսում է հստակ պարամետրերի առկայություն՝ գազի գնի փոփոխության միջակայք, ազդեցության ուղղություններ, փոխգործակցության գործիքներ։ Ավաղ, նման տեղեկատվություն մենք դեռ չունենք, ուստի, սցենարի մշակումը վաղաժամ եմ համարում։

Բայց ինչպես արդեն նշեցի, մենք զգայունության վերլուծություն արեցինք, հաշվարկելով, օրինակ, թե ինչ կլինի գազի 10% թանկացման դեպքում։ Դա կհանգեցնի գնաճի 0,6% բարձրացման, դրան գումարած 0,1-0,2% աճ կգրանցվի այն ապրանքների թանկացումից, որոնց արտադրության մեջ օգտագործվում է գազ։ Մեր փորձագիտական գնահատականը, զգայունության տեսանկյունից, ես արդեն հնչեցրել եմ։ Տեսնենք ՝ ինչպես կզարգանա իրավիճակը", - պարզաբանել է ԿԲ ղեկավարը։

 

Նա հավելել է. "Երբ իրավիճակը պարզվի, և պարզ դառնա, թե ինչ քայլեր կձեռնարկի ՌԴ-ն (գազի գինը կփոխի, թե՝ ոչ, և՝ որքանով), և պարզ դառնա Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այդ հարցում, այդ ժամանակ մենք մեր հաշվարկման մոդելներում կներառենք այդ գործոնները և կկողմնորոշվենք, թե ԿԲ-ն ինչ վարքագիծ պետք է որդեգրի":

 

Նշենք, որ 2026թ. սեպտեմբերին տարեկան գնաճն արդեն գերազանցում է թիրախային շեմը ՝ կազմելով 4.3%՝ 3% թիրախի դիմաց (տատանումների թույլատրելի միջակայքով +/- 1 տ. կ.), 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ 3.7% գնաճային ցուցանիշի դիմաց։ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող տարեկան սեպտեմբերյան գնաճի բազային ցուցանիշը կազմել է 4.7%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 3.5% գնաճի դիմաց: Ընդ որում, հիմնական աճը բծել է սննդամթերքի թանկացումից և ծառայությունների շարունակաբար աճող սակագներից։ Հղում անելով այս պահին ԿԲ-ի ունեցած տեղեկատվությանը՝ Գալստյանը նշել է, Հայաստան այցելող մարդիկ  այս տարի ավելի երկար են մնում այստեղ, ինչը նախորդ տարի չի դիտվել։ «Կարելի է հետեւություն անել, որ նրանց մեծ մասը, կամ, Հայաստանի հետ տնտեսական կապեր է ձեւավորում, կամ, արդեն ձեւավորելով դրանք, մտադիր են ավելի երկար ժամկետով մնալ այստեղ։  Եվ մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին զգալիորեն աճել է սահմանը հատող ՌԴ քաղաքացիների թիվը, և դա մեզ ստիպում է ենթադրել, որ Հայաստանում կան հսկայական թվով ոչ ռեզիդենտներ ՌԴ-ից և այլ երկրներից, որոնք ձևավորում են մեր ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկը" ։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերին հրապարակված Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի անդամների համատեղ զեկույցում նշվում էր Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին: Մասնավորապես, գազի գնի վերաբերյալ ասվում էր, որ այն կարող է 69 տոկոսով թանկանալ՝ ԵԱՏՄ-ին երկրի մասնակցության կասեցման դեպքում։ Զեկույցում նշվում է. "Հայաստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից գազի ներկրման սցենարային գնահատականը բխում է 1000 խմ դիմաց 300 դոլար գնից ՝ պահպանելով մատակարարումների ֆիզիկական ծավալը։ Հազար խմ-ի դիմաց գործող 177,5 դոլար բազային գնի համեմատ գնաճը կկազմի շուրջ 69 տոկոս" ։ Ս. թ. դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում սպասվում է այդ միության պետությունների ղեկավարների կողմից ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին հատուկ զեկույցի քննարկումը: