Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026 18:48
Ալինե Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետը Ղազախստանի տրանսպորտի նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

Հայաստանի փոխվարչապետը Ղազախստանի տրանսպորտի նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, փոխադարձ առևտրի և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։

 

Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։

 

Նշենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 70.5 մլն դոլար՝ տարեկան 17.5% աճով։ Մասնավորապես, ներմուծումն աճել է 2,2 անգամ՝ հասնելով 39,1 մլն դոլարի, իսկ արտահանումը նվազել է 25,4 տոկոսով՝ մինչեւ 31,4 մլն դոլար։