
Արմինֆո.Հայաստանը պատասխանել է Ռուսաստանի նամակին այն մասին, որ հայկական կողմից ԵՄ անդամակցության գործընթացը շարունակելու դեպքում ՌԴ-ն միակողմանի կչեղարկի Հայաստանին բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը: Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հիշեցնելով, որ նամակը ստացվել էր մայիսի վերջին։
Նա չի ներկայացրել պատասխան նամակի բովանդակությունը, նկատելով, որ այս պահին հայ սպառողները գազը ստանում են այն գնով, որը գործում էր նաև ընտրություններից առաջ։
«Թույլ տվեք զերծ մնալ ռուս գործընկերների հետ նամակագրության մանրամասները հրապարակելուց։ Մեր պատասխանը մեզ համար բավարար էր և արժանահավատ", - ասել է Խուդաթյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ դիմաց 177,5 դոլար գնով։ Միևնույն ժամանակ, "երկնագույն վառելիքի" արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: