Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 14:52
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Ֆինլանդիան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Հայաստանն ու Ֆինլանդիան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Արմինֆո.  ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին առևտրի և զարգացման նախարար Վիլլե Տավիոյի հետ։

 

Հայաստանի ԱԳՄԱ նախարարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր՝ ընդգծելով երկկողմ քաղաքական երկխոսության դրական դինամիկան տնտեսական ոլորտում գործնական արդյունքներով ամրապնդելու փոխադարձ հետաքրքրվածությունը։

 

Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների ավելացման, փոխադարձ ներդրումների խրախուսման, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման և հայկական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորություններին։ Այս համատեքստում դրական է գնահատվել հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների կիրառումը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների առևտրի և ներդրումների խթանման 0կառույցների, մասնավորապես՝ «Էնթերփրայզ Արմենիայի» և «Բիզնես Ֆինլանդիա» գործակալության, ինչպես նաև գործարար միավորումների միջև համագործակցության զարգացումը՝ համատեղ նախաձեռնությունների և գործարար կապերի ընդլայնման նպատակով։

 

Արարատ Միրզոյանը և Վիլլե Տավիոն մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, էներգետիկ դիմակայունության, լոգիստիկայի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ։ Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-Հյուսիսային և բալթյան երկրների ութնյակ (NB8) ձևաչափով համագործակցության զարգացումը։