Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 15:47
Ալեքսանդր Ավանեսով

Սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական աջակցության ծրագիրը կերկարաձգվի ևս 1 տարով

Սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական աջակցության ծրագիրը կերկարաձգվի ևս 1 տարով

Արմինֆո.Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին պետական աջակցության ծրագիրը կերկարաձգվի ևս 1 տարով: Ազգային ժողովի տեղական ինքնակառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 11-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետսյանն իր ելույթում նշել է, որ ծրագիրը երկարաձգվում է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը: Այդ ընթացքում Ֆինանսների նախարարությունը պետք է իրականացնի ծրագրի արդյունավետության գնահատում: Պետական աջակցությունը կտարածվի սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի վրա, որոնք գտնվում են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում։ Նախատեսվում է, մասնավորապես, բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի ծախսերի մասնակի փոխհատուցում (50 տոկոսի չափով), դպրոցական դասագրքերի տրամադրում անվճար օգտագործման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև փոխհատուցել անշարժ գույքի և հողամասերի հարկերը: Ֆինանսական և բժշկական օգնությունը կտարածվի այն քաղաքացիների վրա, որոնք տուժել են ռազմական գործողություններից կամ ականապայթյունային վնասվածքներից, ինչպես նաև կացարանով կապահովի նրանց, ովքեր զրկվել են կացարանից:

 

Ավետիսյանը հաղորդել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը տատանվում է 800 մլն դրամից մինչև 1,2 մլրդ դրամ: