Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 17:08
Ալեքսանդր Ավանեսով

Իշխանությունների խոստացած կենսաթոշակների 1000 դրամով բարձրացումը տեղի չի ունենա

Իշխանությունների խոստացած կենսաթոշակների 1000 դրամով բարձրացումը տեղի չի ունենա

Արմինֆո.Հայաստանի իշխանությունների խոստացած կենսաթոշակների 1000 դրամով բարձրացումը չի կայանա։

 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հաղորդել է, որ ի սկզբանե նախատեսվում էր մի փոքր բարձրացնել կենսաթոշակները՝ այն միջոցների հաշվին, որոնք կտնտեսվեին թաղման հատկացումներից: Բայց քանի որ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը պնդել է, որ հուղարկավորության վճարները պահպանվեն, կենսաթոշակների բարձրացումը չի կայանա: Նախարարը նշել է, որ ամեն ինչ հաշվարկված է պետբյուջեում, և ֆինանսավորման նոր ուղղություններ չկան: "Մենք հայտարարել ենք, որ թաղման նպաստների վճարման համար նախատեսված միջոցները կուղղենք կենսաթոշակների բարձրացմանը։ Սակայն, մտահոգությունների մասին բարձրաձայնելուց հետո, Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այս պահին այդ որոշումը չպետք է կայացվի: Հետևաբար, այդ միջոցները չեն ուղղվելու թոշակների բարձրացմանը, ինչը տրամաբանական եմ համարում", - հայտարարել է Վահե Հովհաննիսյանը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխատանքի և բարեկեցության  նախարար Արսեն Թորոսյանը հաղորդել էր, որ թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի: Նպաստը կշարունակեն վճարել գործող կարգի համաձայն, իսկ հանրային քննարկման ներկայացված օրինագիծը չի ուղարկվի Ազգային ժողով: