Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 17:19
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով աճել է, միջին հաշվով, 28,2%-ով

Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով աճել է, միջին հաշվով,  28,2%-ով

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ճյուղի արտադրության ծավալները 2026թ. 9 ամիսներին, միջին հաշվով, ավելացել են 28,2%-ով (մեկ տարի առաջվա 10% անկման դիմաց)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, դինամիկայի վրա ազդել է պղնձի և մոլիբդենի խտանյութի գերակշռող արտադրության անկումից դեպի աճ շրջադաարձը՝ պողպատե խողովակների արտադրության աճող ծավալների և ալյումինե փայլաթիթեղի արտադրության աճի պահպանմամբ։

 

Մասնավորապես, պղնձի խտանյութի արտադրությունը տարեկան դինամիկան 13 տոկոս անկումից շրջադարձ է կատարել դեպի 31,4 տոկոս աճ՝ կազմելով 265,5 հազար տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրության տարեկան դինամիկան 13% անկումից շրջադարձ է կատարել դեպի 15,7% աճ՝ կազմելով 13,1 հազար տոննա։

 

Պողպատե խողովակների արտադրության տարեկան աճն արագացել է՝ 11,3%-ից մինչեւ 44,1%՝ կազմելով 28,1 հազար տոննա:

 

Ալյումինե փայլաթիթեղի թողարկման ծավալի աճը պահպանվել է, սակայն՝ տարեկան տեմպերի 4,1 տոկոսից մինչեւ 1,3 տոկոս դանդաղումամբ՝ կազմելով 15,6 հազար տոննա:

 

Ընդ որում, ցինկի խտանյութի արտադրության ծավալը պահպանվել է նույն մակարդակում, ինչ մեկ տարի առաջ՝ կազմելով 8,5 հազար տոննա։

 

Պահպանվել է ֆերոմոլիբդենի արտադրության անկումը, ընդ որում, տեմպերի արագացմամբ ՝ 32,2 տոկոսից մինչեւ 40,3 տոկոս՝ կազմելով 1,3 հազար տոննա։

 

Հայաստանում արտադրված բոլոր մետաղներն արտահանվում են, հիմնականում, Եվրոպա և ԱՄՆ։