Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 18:00
Ալինա Հովհաննիսյան

Ամերիաբանկն ակնկալում է տարին փակել կես տրիլիոն դրամի հիփոթեքային պորտֆելով

Ամերիաբանկն ակնկալում է տարին փակել կես տրիլիոն դրամի հիփոթեքային պորտֆելով

Արմինֆո. Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանում հիփոթեքային վարկավորման գծով' 24% - ը գերազանցող մասնաբաժնով: Այդ մասին հաղորդել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը՝ TOON EXPO 2026 ցուցահանդեսի հարթակներում լրագրողների հետ զրույցում:

 

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝  նա նշել է, որ տարեսկզբից բանկի պորտֆելն աճել է շուրջ 80 մլրդ դրամով՝ արդեն հասնելով 480 մլրդ դրամի:

 

"Ակնկալում ենք, որ տարին կփակենք կես տրիլիոն դրամ աննախադեպ ցուցանիշով, եւ դա կլինի առողջ պորտֆել", - ընդգծել է Գեւորգյանը: