
Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 30-ը իրականացվելու են նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր 6 հիմնական ապրանքախմբի համար:
Աղբյուրի համաձայն, փորձնական ծրագիրը ներառում է հետևյալ ապրանքախմբերը․
1. Բժշկական ապրանքներ (դեղագործական պատրաստուկներ, հակաբիոտիկներ, վիրակապեր, հակասեպտիկներ և ախտահանիչներ, բժշկական ձեռնոցներ/հագուստ, ապակե սրվակներ, լաբորատոր պարագաներ, անվասայլակներ, ակնոցներ/ոսպնյակներ, բժշկական/վիրաբուժական / ռենտգենյան սարքավորումներ, բժշկական կահույք և այլն);
2. Սննդամթերք (հրուշակեղեն, կիսաֆաբրիկատներ և սառեցված մթերք);
3. Կոշիկ, ապրանքներ տան և ինտերիերի համար, լուսանկարչական սարքավորումներ;
4. Ավտոպահեստամասեր, անվադողեր և ավտոմեքենաների անվադողեր;
5. Պիրոտեխնիկա, հակահրդեհային սարքավորումներ, խաղալիքներ, հեծանիվներ;
6. Բնական մորթուց հագուստ և աքսեսուարներ:
"Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ տնտեսական օպերատորների մասնակցությունը փորձնական ծրագրին կամավոր է։ Փորձնական փուլի ողջ ընթացքում մասնակիցներին անվճար կտրամադրվի նույնականացման համար անհրաժեշտ քանակի կոդեր: Փորձնական ծրագրի ընթացքում ձեռնարկությունները հնարավորություն կունենան իրական պայմաններում փորձարկել մակնշման ողջ գործընթացը ՝ մակնշման կոդի պատվիրումից մինչև արտադրանքի վաճառք և շրջանառությունից հանում", - ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ փորձնական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է փորձարկել մակնշման մեխանիզմները, տեղեկատվական համակարգի աշխատանքը և դրա ինտեգրումը ծրագրի մասնակիցների համակարգերին:
Թեստավորումը կընդգրկի ապրանքաշրջանառության ողջ շղթան՝ մակնշման կոդերի պատվիրումից մինչև ապրանքները շրջանառությունից հանելը։ Նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը և կանխել կեղծ և անորակ արտադրանքի տարածումը:
Մակնշման ներդրումն ուղղված է նաև ստվերային շրջանառության կրճատմանը, բիզնեսի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը:
Ակնկալվում է, որ թվային համակարգը կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ օրենսդրության ներդաշնակեցմանը, միության տարածքում ապրանքների տեղաշարժի դյուրացմանը և լոգիստիկ ծառայությունների զարգացմանը: