
Արմինֆո.Հայաստանն ու Իրանը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Այդ մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջում:
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող նախարարը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի, էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի և նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդի հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը, ըստ իրանական MEHR պարբերականի, Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են համատեղ էներգետիկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այն ժամանակ դեռ Իրանի նավթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մոհսեն Փաքնեժադը նշել էր, որ երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցությունը հիմնված է իրանական գազը հայկական էլեկտրաէներգիայի հետ փոխանակելու սխեմայի վրա: Այդ առնչությամբ նա հաղորդել է, որ Իրանը բնական գազի արտահանման ընդլայնմանն ուղղված նոր առեւտրային մոդել է առաջարկել:
Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ Իրանից Հայաստան առաջին կիսամյակում մատակարարվել է 228 034,1 խմ բնական գազ, ինչը 12,2 տոկոսով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից, մաքսային արժեքի 11,5 տոկոսով անկման դեպքում ՝ մինչև 38,3 մլն դոլար:
Իրանից հեղուկ գազի մատակարարումներն աճել են մի քանի անգամ՝ 553,6 տոննայից մինչեւ 14 123,6 տոննա (10,2%), մաքսային արժեքի մի քանի անգամ աճի դեպքում ՝ մինչև 7,4 մլն դոլար: