Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026 17:32
Ալինա Հովհաննիսյան

Հայ-իրանական սահմանին նոր անցակետի շինարարությունն արդեն, գործնականում, մտել է ավարտական փուլ. ՏԿԵ նախարար

Հայ-իրանական սահմանին նոր անցակետի շինարարությունն արդեն, գործնականում, մտել է ավարտական փուլ. ՏԿԵ նախարար

Արմինֆո.Հայ-իրանական սահմանին նոր անցակետի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով և արդեն, գործնականում, հասել է ավարտական փուլին։ Այդ մասին ԱԺ-ում  կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պատասխանելով հայ-իրանական սահմանի ցածր թողունակության մասին հարցին, որը պայմանավորված է զննման տեղամասերի ոչ պատշաճ հագեցվածությամբ:

 

Ընդ որում, նախարարը հակադարձել է, նկատելով, որ մեքենաների կուտակումներ նկատվում են ոչ միայն հայկական, այլև իրանական կողմում: Միաժամանակ, նա խոստացել է հսկիչ-անցագրային կետի տեխնիկական հագեցվածության հարցը քննարկել պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ: Խուդաթյանը նաև նշել է, որ հերթերը միանգամայն կառավարելի են, քանի որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Իրանի հետ ՝ դրանք օպերատիվ կարգավորելու համար: "Բայց ես ասում եմ, որ դա ոչ միայն մեր խնդիրն է, այլեւ՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության էական աճի հետեւանք", - ասել է նախարարը:

 

Անդրադառնալով Իրան կատարած այցի արդյունքներին՝ Խուդաթյանը տեղեկացրել է, որ իրանական կողմը, գործնականում, ավարտել է նոր կամրջի կառուցման նախագծային աշխատանքները, իսկ առաջիկայում առանձին մրցութային ընթացակարգի արդյունքում կորոշվի կապալառուն:

 

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2026թ. հունվար-սեպտեմբերին աճել է 6,9% - ով՝ կազմելով 594.3 մլն դոլար։ Արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 1,9% - ով՝ մինչեւ 71.2 մլն դոլարի, ներմուծմանը՝  7,6% - ով, մինչև 523.1 մլն դոլար։