
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է անցկացրել Digitec 2026 ցուցահանդեսին մասնակցող հայկական և միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Նախաճաշը կազմակերպվել էր Enterprise Armenia-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը, առկա հնարավորություններին, ոլորտում հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր։ Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից վերոնշյալ ոլորտներում իրականացվող ծրագրերին և միջոցառումներին, ինչպես նաև պատասխանել ներկաների մի շարք հարցերի։