Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026 14:52
Ալինա Հովհաննիսյան

Գևորգ Պապոյանը և Սունգ Վոն Սոնը քննարկել են Հայաստանի տնտեսական քաղաքականության մշակմանն առնչվող հարցեր

Գևորգ Պապոյանը և Սունգ Վոն Սոնը քննարկել են Հայաստանի տնտեսական քաղաքականության մշակմանն առնչվող հարցեր

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ամերիկացի ճանաչված տնտեսագետ, բանկիր և պրոֆեսոր Սունգ Վոն Սոնի (Sung Won Sohn) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Հակոբ Արշակյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի տնտեսական մոդելին, երկրի զարգացման հնարավորություններին, տնտեսական քաղաքականության մշակմանն ու տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։

 

Սունգ Վոն Սոնը միջազգային ճանաչում ունեցող տնտեսագետ է՝ բանկային, պետական կառավարման և ակադեմիական ոլորտներում երկարամյա փորձով՝ զբաղվում է տնտեսական ու ֆինանսական հարցերի ուսումնասիրությամբ։

 

Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է՝ մինչեւ տարեկան 6,9% - ի (2025թ. նույն ժամանակահատվածի 7,6% - ից)։