
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունեց Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչին։
Ինչպես հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն ընդգծել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումների և փոխադարձ այցերի դրական դինամիկա է նկատվում։ Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններում արձանագրված առաջընթացը։ Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության, զբոսաշրջության, ուղիղ ավիաչվերթների հաստատման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր։