
Արմինֆո.Սույն թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է SUMEC Energy չինական խոշոր էներգետիկ հոլդինգի և «Դի Օհմ Էներջի» ընկերության ներկայացուցիչներին։
ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում SUMEC Energy ընկերության կողմից ներկայացվեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրենց փորձն ու նորարարական լուծումները, արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման, ինչպես նաև էներգիայի պահեստավորման կայանների և համակարգերի ներդրման իրենց հաջողված նախագծերը։
Կողմերն անդրադարձել են էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին, դրանց դերին վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգահամակարգի հուսալիության բարձրացման գործում։ Քննարկվել են նաև ոլորտի մի շարք նեղ մասնագիտական հարցեր, մասնավորապես՝ էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական առանձնահատկությունների մասով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել մասնագիտական քննարկումները։
Նշենք, որ SUMEC Energy - ն մաքուր էներգետիկայի ոլորտում մասնագիտացած չինական ընկերություն է, որը մտնում է խոշոր բազմապրոֆիլ SUMEC Group կոնգլոմերատի կառուցվածքի մեջ ։ Արևային մոդուլների արտադրության համար նրա արտադրական հզորությունը կազմում է մոտ 3 ԳՎտ, մատակարարման ծավալը գերազանցում է 20 ԳՎտ-ն ։ Բացի այդ, ընկերությունն ամբողջ աշխարհում իրականացրել է ավելի քան 3 ԳՎտ ընդհանուր հզորությամբ EPC նախագծեր, իսկ նրա կառավարման և պահպանման (O&M) տակ գտնվող օբյեկտների ծավալը գերազանցում է 2,3 ԳՎտ:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2026թ. հունվար-սեպտեմբերին հողմակայաններն արտադրել են 0,7 մլն կվտ՝ ծավալի տարեկան 13% աճով: Իսկ արևային կայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 11,8% - ով՝ մինչև 1 437,3 մլն կվտ/ժամ։