Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2026 17:19
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից մսամթերքի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտաներ կիրառելու մասին

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից մսամթերքի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտաներ կիրառելու մասին

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից մսամթերքի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտաների կիրառման մասին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) որոշման հիման վրա։ Կառավարության որոշման նախագիծը հավանության է արժանացել նոյեմբերի 26-ի նիստում։

 

Ըստ աղբյուրի, Հայաստանի համար մսի ներկրման քվոտաների ընդհանուր ծավալը կազմում է 67 հազար տոննա, որից 8 հազարը՝ տավարի և հորթի միս, 14 հազար տոննան՝ խոզի միս, և 45 հազար տոննան ՝ թռչնի միս և ենթամթերք: Քվոտաները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով, հաշվի առնելով ներքին արտադրության և սպառման տարբերությունը, և թույլ են տալիս սահմանված ծավալների սահմաններում ապրանքներ ներմուծել արտոնյալ անմաքս պայմաններով։ Քվոտաների սահմաններում ներմուծումն իրականացվում է առանց տուրքերի վճարման, իսկ գերազանցման դեպքում գործում են մաքսատուրքեր․ 15% տավարի մսի համար, մինչև 25% խոզի մսի համար, 25% կամ 80% (կախված ապրանքատեսակից) թռչնամսի համար։