
Արմինֆո. 2025 թվականին Հայաստանի ներքին զբոսաշրջությունն աարձանագրել է 2.5 մլն այցելություն, ինչը 63% - ով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը՝ ելույթ ունենալով ներքին զբոսաշրջությանը նվիրված "Բացահայտիր Հայաստանը" ցուցահանդեսի բացմանը։
Նա շտել է, որ սեփական երկրում հանգիստն ու ճանապարհորդությունները գնալով ավելի պահանջված են դառնում Հայաստանի քաղաքացիների շրջանում։ "Սա իսկապես նշանակալի առաջընթաց է, ինչը հնարավոր է դարձել կառավարության հետևողական աշխատանքի և իրականացվող քաղաքականության, ինչպես նաև մասնավոր հատվածի ջանքերի, նախաձեռնությունների և ներդրումների շնորհիվ և նոր զբոսաշրջային պրոդուկտների ստեղծման արդյունքում", - նշել է կոմիտեի ղեկավարը:
Մինչև 2030 թվականը կոմիտեն նպատակ ունի ներքին զբոսաշրջության այցելությունների առումով հասնել 4.5 մլն ցուցանիշի։
Ավետյանը նշել է, որ ներքին զբոսաշրջության կայուն զարգացումը կարևոր նշանակություն ունի նաև միջազգային զբոսաշրջային հոսքի ավելացման համար: Այս համատեքստում նա նշել է բարեխիղճ ջանքերի կարեւորությունը Հայաստանի մարզերի գրավչության եւ մրցունակության բարձրացման, դրանք այցելելու համար «նոր պատճառների» ստեղծման, ինչպես նաեւ ծառայությունների զարգացման համար, որոնք կարող են բարձրացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը երկրի մարզերի նկատմամբ եւ բացահայտել Հայաստանի զբոսաշրջային ներուժը:
"Ներքին զբոսաշրջության զարգացումը Հայաստանի զբոսաշրջային քաղաքականության գերակայությունն է", - ընդգծել է կոմիտեի ղեկավարը: