Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը քննարկել են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավական հիմքերի ձևավորման հարցեր
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն ստանձնել է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ իր կապի և տեխնոլոգիական ներուժը ներդնելով միջոցառման սահուն և արդյունավետ անցկացման գործում։

Աղբյուրներ․ Ռուսական երկաթուղիների ղեկավարը հոկտեմբերի 13-ին կայցելի Երեւան
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը հոկտեմբերի 13-ին կժամանի Երեւան: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Երևանում Բիզնես առաքելության շրջանակներում տեղի է ունեցել Հայաստան ռուսական հրշեջ մեքենաների մատակարարման հարցերով աշխատանքային հանդիպում
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Հոկտեմբերի 12 - ին Երևանում ռուսական ընկերությունների բիզնես առաքելության շրջանակներում տեղի է ունեցել մասնագիտացված աշխատանքային հանդիպում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավարության հետ: Հանդիպումը նվիրված է եղել թվայնացման ոլորտում փոխգործակցության հեռանկարներին և ժամանակակից ռուսական հրշեջ-փրկարարական տեխնիկայի մատակարարումների ընդլայնմանը:

Երևանում կայացած աշխատաժողովում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը
 Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին։

Պապոյան․ Նոյեմբերից Հայաստանը կսկսի գյուղմթերքի կանոնավոր ավիափոխադրումներ դեպի ԱՄԷ
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները դեպի Արաբական Միացյալ Էմիւություններ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Թուրքիայում շարունակվում են Կարս-Իգդիր-Արալիք երկաթգծի կառուցման աշխատանքները
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Թուրքիայում շարունակվում են Կարս - Իգդիր-Արալըք երկաթգծի կառուցման աշխատանքները ։ Այս մասին Albayrak Media-ի կողմից կազմակերպված "Տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում Թուրքիայի հարյուրամյակի գագաթնաժողովում " հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Վարչապետ․ հաջորդ շաբաթ Երևան կայցելի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հաջորդ շաբաթ Երևան կայցելի ООО "Ռուսական երկաթուղիներ"-ի գլխավոր տնօրեն-կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը, որի հետ կքննարկվեն Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի հետ կապված հարցերը։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռոսատոմը» հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականը
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  «Ռոսատոմը» եւ Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հաստատել են կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման անվտանգությունը մինչեւ 2031 թվականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով ռուսական պետական կորպորացիայի հաղորդագրությանը:

Համաշխարհային բանկի հետ գործընկերությամբ Հայաստանում շարունակվում են բազմաթիվ կարևոր ծրագրեր
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն ընդունել է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության գծով պատասխանատու Դանիել Սանչեսի գլխավորած պատվիրակությանը։

«Ռոսատոմը» և Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչները հաստատել են կայանի աշխատանքի անվտանգությունը մինչև 2031 թվականը
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. "Ռոսատոմը" և Հայկական ատոմակայանի ներկայացուցիչները հաստատել են Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի անվտանգությունը մինչև 2031թ.: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով "Ռոսատոմ"-ին։

Բելգիացի գործարարները մոտ 2 մլն եվրո են ներդրել հայկական հիմնադրամում․ Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայկական արմատներ չունեցող բելգիական ձեռնարկությունների ղեկավարները շուրջ 2 մլն եվրո են ներդրել հայկական հիմնադրամում։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը՝ ներկայացնելով բելգիական բիզնեսի՝ Հայաստան տնտեսական առաքելության ծրագիրը։ Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե որ հիմնադրամի մասին է խոսքը։

Երևանում կկայանա Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումը, որին կմասնակցեն 30 երկրներ
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. 30-ից ավելի երկրներից ավելի քան 250 պատվիրակ կմասնակցի Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումին, որը կանցկացվի 2019 թվականի հոկտեմբերի 7-ից 9-ը Երևանում: Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը և AI գործարանների թվի աճը կառավարությանը դրդում են որոշում կայացնել նոր հզոր ԱԷԿ կառուցելու մասին
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Բարձր տեխնոլոգիաների զարգացումն ու Հայաստանում AI գործարանների թվի աճը կառավարությանը մղում են նոր հզոր ատոմակայան կառուցելու որոշմանը։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Infocom ռեսուրսին տված հարցազրույցում։

Փաշինյան. Հայաստանի կառավարությունն ունի երկաթուղիների կոնցեսիոն համաձայնագիրը լուծելու համար անհրաժեշտ իրավական գործիքակազմը, սակայն չի դիմի դրան
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունն ունի Ռուսաստանի Դաշնության հետ հայկական երկաթուղիների վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ իրավական գործիքակազմն ու հիմքերը, սակայն նման միջոցի չի դիմի։ Այս մասին Infocom-ի հետ իր հարցազրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պուտինի ուղի» նախաձեռնությունը դուրս է գալիս տրանսպորտային-լոգիստիկ նախագծի շրջանակներից
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ղարաբաղյան դեպքը մեզ հիշեցնում է իրավիճակային արդյունքը վերջնական որոշման տեղ ընդունելու ռիսկերի մասին։ Ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ձգտումը չի նշանակում, որ հակամարտության գործոնը վերացել է։ Պահպանվում են հավաքական տրավմաները, փոխադարձ մտավախություններն ու պատմական անարդարության զգացումը։ Այդ պատճառով այսօր անհրաժեշտ է մտածել ոչ թե ձեռք բերված գերազանցության կատեգորիաներով, այլ համատեղ գոյակցության հեռանկարով։ «Պուտինի ճանապարհը» կարող է դառնալ վստահության բարձրացման գործնական գործիք և բաժանման ու հակամարտության տրամաբանությունը փոխարինել փոխադարձ անհրաժեշտության ու համաձայնեցման տրամաբանությամբ։ Այս մասին ասվում է "«Պուտինի ճանապարհը». Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքի գեոռազմավարական և քաղաքական-հաղորդակցական նշանակությունը" գիտական հրապարակման մեջ, որը ստորագրված է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Վլադիսլավ Գասումյանովի անունով։

Ամերիաբանկը հանդես է եկել որպես Bold Business 2031 ֆորումի գլխավոր հովանավոր
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Ամերիաբանկը, որը հանդիսանում է տեխնոլոգիական փոխաակերպման նախաձեռնողներից մեկը, հանդես է եկել որպես Bold Business 2031 ֆորումի գլխավոր հովանավոր: LinkedIn Local Yerevan-ի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը տեղի ունեցավ Երևանում ՝ մեկ հարկի տակ համախմբելով գործարար համայնքին ՝ բիզնես առաջատարների, ներդրողների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների և փորձագետների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր ոլորտների գործարար համայնքներին և ստեղծել շփման հարթակ: Ընթացիկ օրակարգի կարևոր թեմաներն էին արհեստական բանականության զարգացումը, նոր տեխնոլոգիաները և նեթվորքինգը:

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխավոր գրասենյակի բացման արարողությանը
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Ակբա բանկի նոր գլխավոր գրասենյակի բացման արարողությանը։

"Ռոսատոմը" հայտարարել է նախկին "Նաիրիտ" քիմիական գործարանի տարածքի վնասազերծման նախագիծն իրագործելու պատրաստակամության մասին
 Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  "Ռոսատոմը" պատրաստ է կիրառել իր ունեցած բոլոր տեխնոլոգիաներն ու իրավասությունները Հայաստանում նախկին "Նաիրիտ" քիմիական գործարանի տարածքի վնասազերծման նախագծի իրագործման համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են "Դաշնային էկոլոգիական օպերատոր" ընկերությունում (Ռոսատոմի ձեռնարկություն):

STATUS կենտրոնի բացմամբ պաշտոնապես վերագործարկվեց Արդշինբանկի STATUS ծառայությունը
 Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Երևանում՝ Տերյան 66 հասցեում, Արդշինբանկը բացել է նոր STATUS կենտրոնը։ Այս կենտրոնի բացմամբ պաշտոնապես վերագործարկվեց բանկի STATUS ծառայությունը, որը պրեմիում դասի անհատական բանկային և ֆինանսական ծառայությունների փաթեթ է և մեկ համակարգում միավորում է հաճախորդի ամենօրյա բանկային գործառնությունները, կապիտալի կառավարումը և կենսակերպին ուղղված համալիր առաջարկներ։

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26