Նարեկ Կարապետյան. Ճիշտ կառավարման դեպքում Հայաստանը կարող է կրճատել Ադրբեջանի հետ տնտեսական անջրպետը
 Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026,

Արմինֆո.Ճիշտ կառավարման դեպքում որոշակի ժամանակահատվածում Հայաստանը կարող է կրճատել Ադրբեջանի հետ տնտեսական անջրպետը։ Նման կարծիք է հայտնել "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում: 

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,

Արմինֆո. Շուրջ  30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն  օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող  թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել  
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026,

Արմինֆո. Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը։ 

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026,

Արմինֆո.Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ։

ԶՊՄԿ պայթեցման հարթակում արձանագրվել է պատմական ռեկորդ. 75 տարվա աշխատանք՝ առանց պատահարների
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո. Աշխարհում կան մասնագիտություններ, որտեղ սխալվելու տեղ պարզապես չկա, և պայթեցման աշխատանքները հենց այդպիսի մասնագիտություն են: Այս մասին ասվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ մամուլի ծառայության պատրաստած տեսանյութում:

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը։

Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիք
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի վերջին մրցանակաբաշխությունում Կոնվերս Բանկն արժանացել է ընդհանուր առմամբ 5 մրցանակի:

Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026,

Արմինֆո. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Բուհում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա, որտեղ ուսանողները յուրացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված DaVinci ծրագիրը։

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո. Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել Volvo մակնիշի 20 նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով արդեն այս տարվա հուլիսին հայկական բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա:

Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.Ընտանեկան ուղևորություն Փարիզ երեք անձի համար, Սիթիզենի տարեկան բաժանորդագրություններ և ոչ միայն… Ամփոփվել են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի արդյունքները:

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026,

Արմինֆո.Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ։

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Վանաձորում գործող Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնն աշխատում է նորագույն սարքավորումներով, այդ թվում՝ ներդրել է տարածաշրջանում եզակի տեխնոլոգիական նորագույն լուծումներ՝ բնակիչներին հնարավորություն տալով ժամանակակից հետազոտություններ անցնել տեղում։

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար
 Երկուշաբթի, 30 Մարտի 2026,

Արմինֆո. Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը խթանելու նպատակով Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար։

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
 Ուրբաթ, 13 Մարտի 2026,

Արմինֆո.Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները, ավանդույթները, կազմակերպում վարպետաց դասեր։ Տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները տեղում համտեսում են նաև տնական օղիներն ու գինիները։

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում
 Հինգշաբթի, 12 Մարտի 2026,

Արմինֆո.Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով։ Հյուրատան տնակները մեղվափեթակների տեսքով են, որտեղ գյուղական տուրիզմի սիրահարները հանգստանալուց բացի կարող են իրականացնել մեղրի համտես, մասնակցել մեղրաքամին։

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
 Չորեքշաբթի, 11 Մարտի 2026,

Արմինֆո.Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն։

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
 Չորեքշաբթի, 4 Մարտի 2026,

Արմինֆո.Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի։ Պուրակի բարեկարգումն Ակբա բանկի նվերն է Երևանին՝ իր 30-ամյակի կապակցությամբ:

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ
 Ուրբաթ, 27 Փետրվարի 2026,

Արմինֆո.2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի ընթացքում գործարարները քննարկել են բիզնես միջավայրում վստահության կառուցման արվեստն ու հույզերի կառավարման հմտությունները։

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը
 Երեքշաբթի, 24 Փետրվարի 2026,

Արմինֆո.Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով շարունակում է կորպորատիվ կառավարման մշակույթի լայնածավալ բարեփոխումները։ Արդյունքում Ակբա բանկի խմբում ներդրվել են առանցքային ներքին ակտեր.

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74